https://armeniasputnik.am/20220724/asiaji-basketboli-arajnutjunum-libanany-artsat-e-nvatshel-timum-erku-haj-khaghacvogh-ka-45714905.html
Ասիայի բասկետբոլի առաջնությունում Լիբանանը արծաթ է նվաճել. թիմում երկու հայ խաղացող կա
Ասիայի բասկետբոլի առաջնությունում Լիբանանը արծաթ է նվաճել. թիմում երկու հայ խաղացող կա
Հավաքականի առանցքային անդամներից Հայկ Գյոկչյանը խաղում է «ուժային հարձակվողի», իսկ Ժիրայր Խադիդյանը՝ կենտրոնական խաղացողի դիրքում։ 24.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-24T20:31+0400
2022-07-24T20:31+0400
2022-07-24T20:55+0400
լիբանան
բասկետբոլ
հայ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0a/44996130_0:0:1202:676_1920x0_80_0_0_2e089af4cf8b026fa5442979533d2622.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Բասկետբոլիստներ Հայկ Գյոկչյանն ու Ժիրայր Խադիդյանը Լիբանանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Ինդոնեզիայում անցկացված՝ Ասիայի բասկետբոլի առաջնությունում։Եզրափակիչում լիբանանցի բասկետբոլիստները համառ պայքարում 73-75 հաշվով զիջել են Ավստրալիայի հավաքականին։Գյոկչյանը խաղադաշտում անցկացրել է մոտ 22 րոպե՝ հնարավոր 48-ից վաստակելով երեք միավոր։ Ժիրայր Խադիդյանը եզրափակիչում խաղադաշտ չի մտել։Այս տեսանյութում Գյոկչյանը (համար 24) ու նրա թիմակից Սերժիո Էլ Դարվիշը քառորդ եզրափակիչում Չինաստանի հավաքականի դեմ տարած հաղթանակը նվիրում են Լիբանանի ժողովրդին։«Լիբանանյան բասկետբոլի պատմական հաղթանակը. մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ՝ հաղթելով Ասիայի լավագույն թիմերից մեկին՝ Չինաստանին։ Մենք հպարտ ենք, որ խաղում ենք մեր թիմի համար»,- ասում է Գյոկչյանը։Ե՛վ Գյոկչյանը, և՛ Հադիդյանը խաղում են Լիբանանի առաջնությունում՝ առաջինը «Ալ-Ռիյադի» ակումբի, երկրորդը՝ «Բեյրութի» համար։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0a/44996130_64:0:1132:801_1920x0_80_0_0_4817f37d76b510a137049610e1b7a976.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լիբանան, բասկետբոլ, հայ
Ասիայի բասկետբոլի առաջնությունում Լիբանանը արծաթ է նվաճել. թիմում երկու հայ խաղացող կա
20:31 24.07.2022 (Թարմացված է: 20:55 24.07.2022) Հավաքականի առանցքային անդամներից Հայկ Գյոկչյանը խաղում է «ուժային հարձակվողի», իսկ Ժիրայր Խադիդյանը՝ կենտրոնական խաղացողի դիրքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Բասկետբոլիստներ Հայկ Գյոկչյանն ու Ժիրայր Խադիդյանը Լիբանանի հավաքականի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Ինդոնեզիայում անցկացված՝ Ասիայի բասկետբոլի առաջնությունում։
Եզրափակիչում լիբանանցի բասկետբոլիստները համառ պայքարում 73-75 հաշվով զիջել են Ավստրալիայի հավաքականին։
Գյոկչյանը խաղադաշտում անցկացրել է մոտ 22 րոպե՝ հնարավոր 48-ից վաստակելով երեք միավոր։ Ժիրայր Խադիդյանը եզրափակիչում խաղադաշտ չի մտել։
Այս տեսանյութում Գյոկչյանը (համար 24) ու նրա թիմակից Սերժիո Էլ Դարվիշը քառորդ եզրափակիչում Չինաստանի հավաքականի դեմ տարած հաղթանակը նվիրում են Լիբանանի ժողովրդին։
«Լիբանանյան բասկետբոլի պատմական հաղթանակը. մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ՝ հաղթելով Ասիայի լավագույն թիմերից մեկին՝ Չինաստանին։ Մենք հպարտ ենք, որ խաղում ենք մեր թիմի համար»,- ասում է Գյոկչյանը։
Ե՛վ Գյոկչյանը, և՛ Հադիդյանը խաղում են Լիբանանի առաջնությունում՝ առաջինը «Ալ-Ռիյադի» ակումբի, երկրորդը՝ «Բեյրութի» համար։