Ավտովթար՝ Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոմեքենան Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 15։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գ. Հակոբյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկաններն ու քաղաքացիները։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լրահոս
0