Հայաստանի հավաքականի թեկնածուն առաջին գոլն է խփել նոր ակումբում

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հաղթանակի շնորհիվ Արթուր Գալոյանի նոր ակումբը դարձել է Ռուսաստանի առաջնության առաջին լիգայի առաջատարը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Արթուր Գալոյանի գոլն օգնել է իր նոր թիմին՝ Վլադիկավկազի «Ալանիային», հաղթել Ռուսաստանի առաջնության առաջին լիգայի երկրորդ տուրի խաղում։
Հանդիպման 77-րդ րոպեին Արթուր Գալոյանը դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
«Ալանիան» 3։1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Ռոդինա» ակումբին։ Բացի Գալոյանից, աչքի են ընկել Իսլամ Մաշուկովը (34-րդ րոպե) և Ազամատ Զասեևը (90+2)։ «Ռոդինա» ակումբից գոլի հեղինակ է դարձել Միխայիլ Մալցևը (90):
Վաստակելով չորս միավոր՝ «Ալանիան» գլխավորել է մրցաշարային աղյուսակը։
Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականին Մոսկվայում։ Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է. այնտեղ է նշել իր դեբյուտը պրոֆեսիոնալ սպորտում։
2020 թվականին Գալոյանը «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Վելես»։
Ավելի վաղ Գալոյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, ինչպես նաև ժամանել է Երևան, որտեղ հանդիպել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։
Լրահոս
0