911 խախտում մեկ օրում. Վարդավառին 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի Նալբանդյան փողոցը
Երևանի Նալբանդյան փողոցը - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Երևանի Նալբանդյան փողոցը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանությունը պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 55 մեքենաներ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։
Երգ ու պարով, հեթանոսական ծեսով Վարդավառը` Գառնիի տաճարում. ամենավառ կադրերը
Լրահոս
0