«Արդյո՞ք Հայաստանն իր խոսքը կպահի»․ էրդողանի կուսակցության ներկայացուցիչ

© AFP 2022 / RAIGO PAJULAՕմեր Չելիք
Օմեր Չելիք - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Օմեր Չելիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախկինում որոշ երկրներ խանգարում էին հայ-թուրքական կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես հաղորդում է տեղական NTV հեռուստաալիքը, ճեպազրույցի ընթացքում Օմեր Չելիքը հայտարարել է, որ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե «արդյոք Հայաստանը կպահի իր խոսքը»։
«Նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա»,-ասել է կուսակցական պաշտոնյան:
Թե որ պետությունների մասին է խոսքը՝ Չելիքը չի պարզաբանել։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Փաշինյանն ու Էրդողանը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում:
Հուլիսի 1-ին Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը: Կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար: Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները։
Լրահոս
0