00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնատարների երկար հերթ «Լարսի» ճանապարհին. 25%–ը հայկական են

Բաժանորդագրվել
Վարորդները սպասում են անցնելու իրենց հերթին, որոշ մեքենաներ շուրջ երկու շաբաթ ճանապարհին են։ Նրանք դժգոհում են սննդի, ջրի և տարրական պայմանների բացակայությունից։
Մի քանի հազար բեռնատար (այդ թվում` հայկական) մնացել են Վրաստանի տարածքում` սպասելով ՌԴ անցնելու իրենց հերթին։ Ruptly-ն հայտնում է, որ դրանցից մի քանի հարյուրը գտնվում են Մցխեթա-Մթիանեթին ճանապարհին («Կազբեկ» անցակետի մոտ)։
Նշվում է, որ վարորդները օրերով սպասում են իրենց հերթին, որոշ մեքենաներ, արդեն երկու շաբաթ է` ճանապարհին են մնացել։ Նրանք դժգոհում են սննդի, ջրի և տարրական պայմանների բացակայությունից։
1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
Բեռնատարների վարորդներից ոմանք այս պատմության մեջ կանխակալ վերաբերմունք են տեսնում վրացի մաքսայինների կողմից, որոնք սահմանը թույլատրում են հատել միայն վրացական և թուրքական պետհամարանիշներով մեքենաներին։ Վարորդ Անդրեյ Նովիրկովի խոսքով` ռուսական, բելառուսական, հայկական համարներով մեքենաները շաբաթներով հերթի մեջ են մնում։
Վարորդ Դավիթ Օհանյանի խոսքով` մեքենաների հերթը միայն աճում է։

«Երբ ես եկա, հերթը 2 կմ էր։ 1 կմ-ն արդեն 10-րդ օրն է` չեմ կարողանում անցնել»,- ասել է Օհանյանը։

Վարորդը հավելել է, որ իր հետևից արդեն 5 կմ-անոց հերթ է գոյացել։
Sputnik Արմենիայի տվյալներով` Վրաստանի տարածքում մնացած տրանպորտային միջոցների 25%-ը հայկական են։
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին և Խաշուրիի ուղղությամբ բեռնատարները սպասում են Լարսին մոտենալու իրենց հերթին։ Խցանումների հիմնական պատճառը երկու ուղղությամբ ընթացող թեթև մարդատար մեքենաների թիվն է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վրաստանի համապատասխան կառույցներից հայտնեցին, որ առաջին հերթին թույլ են տալիս անցնել արագ փչացող ապրանքներով բեռնատարներին, որևէ կանխակալ վերաբերմունք վարորդների նկատմամբ չկա։
Նշենք, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում 12 նոր երթևեկելի գոտի է բացել։ Այդ ժամանակ ռուսական կողմը հայտարարեց, որ նոր ենթակառուցվածքը և երթևեկության հոսքի բաժանումը թույլ կտան բեռնատարներին կրճատել հերթերում սպասելու ժամանակը։
Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ չի կարգավորվել։ Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
Լարսում լրացուցիչ 12 երթևեկելի գոտի են բացել, անցակետի թողունակությունը մեծացել է
Հիշեցնենք, որ «Վերին Լարսի» ճանապարհին նման խնդիր էր առաջացել այս տարվա մայիսին։ Մեկ ամիս անց իրավիճակը կարգավորվել էր։ Դրանից հետո հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել բաց թողնել հայկական բեռնատարները Լարսով տարանցմամբ, իսկ մաքսային ձևակերպումներն իրականացնել Չմի բնակավայրում գտնվող Վլադիկավկազի մաքսակետում («Վերին Լարսից» 6 կմ հեռավորության վրա)։
Առաջարկվում էր որպես մաքսային ձևակերպումների գոտի օգտագործել Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին։
Լրահոս
0