Երևանում «GAZel» մակնիշի բեռնատարում հրդեհ է բռնկվել. կա 3 տուժած

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Երևանի Շիրակի փողոցից Արտաշատի խճուղի տանող հատվածում «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է 20։59-ին։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը հրդեհը մեկուսացրել է ժամը 21:09-ին, մարել՝ 21:18-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավոր անձանց ինքնությունը։
Լրահոս
0