https://armeniasputnik.am/20220725/hastat-hvory-hunic-hanel-e-armavirum-tghamardy-danaki-harvatsnervov-spanel-e-vordun-45721002.html
«Հաստատ հորը հունից հանել է». Արմավիրում տղամարդը դանակի հարվածներով սպանել է որդուն
«Հաստատ հորը հունից հանել է». Արմավիրում տղամարդը դանակի հարվածներով սպանել է որդուն
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ։ 25.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-25T09:51+0400
2022-07-25T09:51+0400
2022-07-25T12:29+0400
հհ ոստիկանություն
սպանություն
արմավիրի մարզ
հայր
որդի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/19/45729367_0:0:1600:900_1920x0_80_0_0_3b1f35e5d7f2c9411ab6ea1f2e14ca77.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 24-ին, Արմավիրի մարզի Գայ գյուղում հայրը սպանել է որդուն:Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքը գրում է, որ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, նա ճանապարհին մահացել է:Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես։ Հայտնաբերվել է նաև արյունոտ դանակ:Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:Սպանություն Երևանում. 50-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էԴեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ:«Հաստատ հորը հունից հանել է»,–ասել են նրանք:Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, Լևոն Մ.-ն ձերբակալվել է:
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/19/45729367_330:0:1530:900_1920x0_80_0_0_694634983eec0ea3713dd2ff3cf7c020.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, սպանություն, արմավիրի մարզ, հայր, որդի
հհ ոստիկանություն, սպանություն, արմավիրի մարզ, հայր, որդի
«Հաստատ հորը հունից հանել է». Արմավիրում տղամարդը դանակի հարվածներով սպանել է որդուն
09:51 25.07.2022 (Թարմացված է: 12:29 25.07.2022) Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 24-ին, Արմավիրի մարզի Գայ գյուղում հայրը սպանել է որդուն:Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, նա ճանապարհին մահացել է:
Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:
Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես։ Հայտնաբերվել է նաև արյունոտ դանակ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին։ Նա ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածն ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ:
«Հաստատ հորը հունից հանել է»,–ասել են նրանք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, Լևոն Մ.-ն ձերբակալվել է: