Հրաձգություն Լոս Անջելեսում. զոհեր և վիրավորներ կան

CC BY 2.0 / Chris Yarzab / Police Code 2ԱՄՆ–ի ոստիկանական մեքենա
ԱՄՆ–ի ոստիկանական մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ ոստիկանության` կրակողներն առնվազն երկուսն են եղել։ Քննություն է տարվում։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի Sputnik. Լոս Անջելեսի զբոսայգիներից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է NBC News հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով` հրազենն օգտագործվել է երկու կողմերի միջև ծագած վիճաբանության ժամանակ։
Կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել։ Վիրավորներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 2-ը մահացել են։
ԱՄՆ–ում շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ և 26 վիրավոր
Կրակողները հավանաբար երկուսն են եղել։ Դեպքի վայրում զենք է հայտնաբերվել։
Տարվում է քննություն։
Լրահոս
0