Ինչպես է աճել Հայաստանի տնտեսությունը 2022-ի առաջին կիսամյակում

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շարունակում է աճել արդյունաբերություն, ընդ որում, ոչ թե հանքանյութերի, այլ երկաթի ձուլվածքների հալման հաշվին։ Աճում են նաև առևտուրն ու ծառայությունները, այդ թվում՝ ռուսաստանցի ռելոկանտների շնորհիվ։
Հայաստանի տնտեսությունը 2022 թվականի առաջին կիսամյակում շարունակում է աճել։ Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական կոմիտեի օպերատիվ ամփոփագրում, տնտեսական ակտիվության ցուցանիշը (տնտեսության ծավալը՝ առանց անուղղակի հարկերի և ֆինանսական ծառայությունների հաշվառման) աճել է 11,8 տոկոսով:
Այդ թվում՝ արդյունաբերությունն աճել է 5,8 տոկոսով, ընդ որում դրա աճն արագանում է. հունվար-մայիսին այն կազմել է 2,7 տոկոս: Հատկանշական է, որ հանքարդյունաբերությունը աճ չի գրանցել՝ չնայած պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների աճին։
Պղնձի խտանյութի արտահանումը 5 ամսում նույնպես զգալիորեն կրճատվել է։ Հումքի փոխադրման հետ կապված բարդության պատճառով մի փոքր նվազել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը։ Հիմնականում արդյունաբերությունը աճել է երկաթ-մոլիբդենի ձուլման հաշվին: Նույն պատկերը, ամենայն հավանականությամբ, պահպանվել է նաև հունիսին։
Շինարարության ծավալները շարունակում են աճել ինչպես բյուջետային ծրագրերի (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), այնպես էլ բնակելի տների մասնավոր շինարարության հաշվին, քանի որ հուլիսի 1-ից աստիճանաբար կրճատվում է հիփոթեքի գնորդներին եկամտային հարկի վերադարձման ծրագիրը, կառուցապատողները ցանկանում են մինչ այդ առավելագույն մետրաժ կառուցել, որպեսզի հետո վաճառեն այն:
Աճում են առևտրի և ծառայությունների ցուցանիշները՝ ինչպես հետճգնաժամային վերականգնման հաշվին, այնպես էլ ռելոկանտների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանից, ինչպես նաև Բելառուսից և Ուկրաինայից:
Աճել են արտաքին առևտրի ծավալները (այդ թվում՝ սեզոնային մրգերի և բանջարեղենի արտահանման հաշվին)։
Ընդ որում, գնաճը շարունակում է արագանալ. հունիսին 12-ամսյա ցուցանիշը գերազանցել է 10 տոկոսը։
Լրահոս
0