00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական «Shahed» ԱԹՍ-ները կարող են հանդիպել ամերիկյան HIMARS-ներին մարտի դաշտում

© AFP 2024 / ATTA KENAREShahed 129 ԱԹՍ
Shahed 129 ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Shahed 129 ԱԹՍ
Բաժանորդագրվել
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանը կարող է առանց կաշկանդվելու հայելային կերպով կիրառել բարեկամ երկրների զենքն ու հետախուզական տվյալները, կարծում է Sputnik-ի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոն:
Իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերով ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում ամերիկյան սպառազինությունների ոչնչացումը տեխնոլոգիապես հնարավոր է, մարտավարական առումով նպատակահարմար է, աշխարհաքաղաքական առումով՝ գեղեցիկ:
Իրանական արտադրության հարվածային ԱԹՍ-ների՝ Ռուսաստան մատակարարումների մասին արտասահմանյան հրապարակումները մանրամասնում են հավանական սցենարը։ Իրանական դրոնների խմբաքանակը Ռուսաստանին փոխանցելու մասին երեկ մի քանի լրատվամիջոց է հայտնել՝ մատնանշելով «Shahed-129» ԱԹՍ-ի կոնկրետ մոդիֆիկացիան և նույնիսկ փոխադրման կասպիական երթուղին՝ Աստրախանի և Վոլգոգրադի տարածքով:
ԱԹՍ-ների մատակարարման երկրորդ տարբերակը օդային կամուրջն է․ իրանական Qeshm Fars Air ավիաընկերության Boeing 747-300 բեռնատար ինքնաթիռը (որն իբր կապ ունի ԻՀՊԿ-ի հետ), hուլիսի 24-ին հերթական չվերթն է իրականացրել դեպի Մոսկվա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները հունիսին երկու անգամ այցելել են Իրանի Կաշան օդանավակայան, որպեսզի ուսումնասիրեն բարձր ճշգրտությամբ հրթիռներով Shahed-191 և Shahed-129 հարվածային անօդաչու սարքերը, և դա վկայում է դրանց ձեռքբերման հարցում Ռուսաստանի հետաքրքրության մասին: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ Իրանը կարող է Ռուսաստանին հարյուրավոր դրոններ մատակարարել։
Առանց կրակ ծուխ չի լինում, բայց այնուամենայնիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի իշխանությունների հետ անօդաչու սարքերի մատակարարման հարց չի քննարկել (ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի պաշտոնական տեղեկատվությունը):
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին ԱԹՍ-ների թեմայով լրագրողների հարցերին պատասխանել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս հատուկ գործողության մեկնարկից առաջ, և վերջին շրջանում «ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունեցել»։
Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին հուլիսի 22-ին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է ԱԹՍ-ներ արտահանել բարեկամ երկրներ:
Այսպիսով, Մոսկվան և Թեհրանը չեն հաստատել և չեն հերքել մատակարարումների մասին տեղեկատվությունը: Ստեղծված իրավիճակում Իրանն ու Ռուսաստանը պարտավոր չեն արդարանալ։

Իրանական «Շեհիդների» առանձնահատկությունները

Չնայած 40 տարվա պատժամիջոցներին և Արևմուտքի երկրների հակազդեցությանը, Իրանը ստեղծել է հզոր պաշտպանական արդյունաբերություն, բարձրտեխնոլոգիական ավիաշինություն և ակնառու հաջողությունների է հասել անօդաչու ավիացիայի բնագավառում:
Իրանական հետախուզական-հարվածային ԱԹՍ-ներն ու ութ հիմնական «ընտանիքների» կամիկաձե-դրոնները հազարավոր մարտական թռիչքներ են կատարել Սիրիայում և Իրաքում: Մշակվել են ամբողջ «էսկադրիլիաներով» զանգվածային հարվածներ հասցնելու տեխնոլոգիան և մարտավարությունը։ Իրանական անօդաչուների ութ հիմնական «ընտանիքները» վստահորեն գրավում են Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի շուկաները: Որոշ երկրներ ձեռք են բերել պատրաստի տեխնիկան և դրա արադրության արտոնագիրը․ Տաջիկստանը Ababil-4 ԱԹՍ-ներ է հավաքում, Վենեսուելան՝ Mohajer – 6 դրոններ։
Military Watch Magazine պարբերականը նշում է. «Իրանական անտեսանելի անօդաչուները շուտով կարող են շատ վատ նորություն դառնալ Ուկրաինայի համար»: Արևմուտքում կարծում են, որ Ռուսաստանը շեշտը կդնի Shahed-129 ծանր հարվածային դրոնի վրա, որի հիմքում, իբր, իսրայելական Hermes 450 սարքի և ամերիկյան MQ-1 Predator-ի տեխնոլոգիաներն են։
Սարմատը» կապահովի ՌԴ–ի տեխնոլոգիական գերազանցությունը մոտակա 50 տարվա համար
Ինչևէ, իրականակ «բեսթսելլեր» Shahed-129-ը սերիական արտադրության մեջ է գրեթե երկու տասնամյակ, իսկ 2019-ին դրա հիմքի վրա ստեղծվել է ՌԾՈւ-ի համար նախատեսված տարբերակը՝ Simorgh հարվածային ԱԹՍ-ն, որն ի վիճալի է միաժամանակ չորս թիրախ խոցել ինտելեկտուալ ռումբերով, բարձր դիպուկությամբ և մեծ հեռավորությունների վրա։
Հարվածային «Շեհիդի» (Shahed-129) ֆյուզելյաժի երկարությունը մոտ 8 մետր է, թևի բացվածքը՝ 16 մետր, մարտական ծանրաբեռնվածությունը՝ մինչև 400 կգ։ Առավելագույն արագությունը՝ 150 կմ/ժամ է, տևողությունը՝ մինչև 24 ժամ, մարտական շառավիղը՝ մինչև 1700 կմ։
Սպառազինությունը՝ չորս կառավարվող Sadid-1 հակատանկային հրթիռ (իսրայելական Spike-ER-ի անալոգը) կամ Sadid-345 բարձր ճշգրտությամբ սավառնառումբեր: Կախոցի հանգույցներում կարելի է տեղադրել մինչև ութ արագաձիգ սարք՝ անշարժ և շարժվող թիրախների խոցման համար։
Ծանր Shahed-129-ի տակտիկական-տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս արդյունավետ կերպով լուծել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում հետախուզական-հարվածային խնդիրների լայն շրջանակ, որտեղ նախկինում ակտիվորեն գործում էին ռուսական «Ինոխոդեց» անօդաչուները (նույն ինքը՝ «Օրիոնը». 300 կմ մարտական շառավիղ, 200 կմ/ժամ արագություն, 300 կգ մարտական բեռ) և թուրքական Bayraktar-TB2 ԱԹՍ-ները (շառավիղը՝ 150 կմ, կրեյսերային արագությունը՝ 130 կմ/ժամ, մարտական ծանրաբեռնվածությունը՝ 150 կգ):
ԱՄՆ Սենատ - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Լենդ-լիզ Ուկրաինայի համար. ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը Եվրոպայում
Ռուսական հարվածային «Ինոխոդոցեը»(«Օրիոն») պատրաստ է մրցակցել համաշխարհային լավագույն նմուշների հետ, ունի «օդ-մակերևույթ» և «օդ-օդ» հրթիռներ: Սակայն «Կրոնշտադտ» խմբի զարգացող ձեռնարկությունները տարեկան տասնյակ նման մեքենաներ են թողարկում, իսկ եթե Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համար հենց այսօր հարյուրավոր մեքենաներ են անհրաժե՞շտ։ Մարտական իրավիճակում անօդաչու սարքի կյանքը մի քանի շաբաթ է։
Արևմուտքի երկրները տասնյակ զինատեսակներ են մատակարարում ՈւԶՈւ-ին՝ փոխհատուցում են ԱԹՍ-ների կորուստները։ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի պատերազմական թատերաբեմում հայելային կերպով օգտագործել բարեկամական երկրների արտադրության արդյունավետ համակարգերն ու համալիրները։
Ակնհայտ է, որ իրանական արտադրության հարվածային անօդաչուների զանգվածային կիրառումը թույլ կտա մեծացնել ռուսական զորքերի և Դոնբասի հանրապետությունների ժողովրդական միլիցիայի հարձակողական ներուժը:
Տեխնոլոգիական առումով հնարավոր է, տակտիկական առումով՝ նպատակահարմար, աշխարհաքաղաքական առումով դա գեղեցիկ «կտտոց» է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի քթին՝ բազմաբևեռ աշխարհի կողմից: Ուկրաինական երկինքը 24/7 ռեժիմով պարեկող Shahed-129 հարվածային դրոնները կարագացնեն HIMARS անորսալի ՀԿՌՀ-ների ոչնչացումը, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելը Ռուսաստանի զինված ուժերի համար։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Լրահոս
0