Նավերը կարող են հացահատիկ արտահանել Օդեսայից` չնայած նավահանգստին հասցված հարվածին. ՄԱԿ

Օդեսա - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Օդեսա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը բարձր ճշգրտության զենքով Օդեսայի նավահանգստում ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ուկրաինայից Սև ծովով հացահատիկի արտահանումը կարող է իրականացվել, չնայած այն բանին, որ Օդեսայի նավահանգստում զինվորականների ուղղությամբ հարվածներ են եղել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նախորդ օրը ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը բարձր ճշգրտության զենքով Օդեսայի նավահանգստում ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստ է ոչնչացրել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը հայտարարել էր, որ հարվածը կապ չի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված ինֆրաստրուկտուրայի հետ ու չի կարող ու չպետք է ազդի հացահատկի բեռնման վրա։
Պատասխանելով հարցին, արդյոք հասցված վնասը խանգարում է Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, Հաքն ասել է. «Մենք կարծում ենք, որ նախաձեռնության շրջանակներում աշխատանքը կարող է շարունակվել և նավերը կարող են շարժվել»։
Նրա խոսքով` հարվածն անօգուտ է եղել։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի համաձայն այդ պայմանավորվածության` նախաձեռնության բոլոր կողմերը կատարեն այնպիսի գործողություննեպ, որոնք օգտակար կլինեն դրա նպատակին հասնելուն՝ պարենամթերքով և պարարտանյութերով առևտրական նավերի անվտանգ անցումը ապահովելու համար: Այս նավերը պետք է գնան Ուկրաինայի 3 նավահանգիստ` Օդեսա, Չերնոմորսկ, Յուժնի»,– ասել է Հաքը։
Անհրաժեշտ է ապահովել նավերի անվտանգ անցումը։ Հաքը հավելել է, որ այն ամենը, ինչը չի համապատասխանում դրան, չի նպաստում հաջողությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ աջակցման վերաբերյալ։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
Լրահոս
0