Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Ավետիք Չալաբյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավետիք Չալաբյանը վստահեցնում է, որ շարունակելու է իր պայքարն այնքան ժամանակ, մինչև հաղթական ավարտի հասնի։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց նրա կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանը նշում է, որ արդեն 2.5 ամիս է` պատանդի կարգավիճակում է։

«Եթե այս ամենի սկզբում կասկածներ կարող էին լինել կատարողի էության մասին, ապա հիմա փաստերն ակնհայտ են դարձնում իմ և ընտանիքիս հետ տեղի ունեցող հաշվեհարդարը։ Բիրտ բռնաճնշումներ կան եղբորս` Արա Չալաբյանի նկատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այս ամենը տեղի է ունենում արևմտյան կառույցների լուռ հայացքի ներքո»,- ասում է Չալաբյանն իր ուղերձում։

Նա շեշտում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է, կալանքի որոշումը` օրենքի խախտումներով։ Չալաբյանի խոսքով` բռնության ալիքը կարող է կանգնեցնել հասարակության միասնական պայքարը սեփական իրավունքների համար։
Ըստ նրա` եթե չենք ցանկանում դառնալ Հայաստանում գործող վարչակարգի հերթական զոհը, պետք է մի կողմ թողնել երկմտանքը և անտարբերությունը, միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման, իրապես անկախ դատարանների և արդարադատության համար։
Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել իր ընտանիքի կողքին։
Սա իրավաբանություն չէ, այլ պատժիչ գործողություն․ փաստաբանը՝ Չալաբյանի կալանքի վերաբերյալ
«Վստահեցնում եմ ձեզ, որ շարունակելու եմ իմ պայքարը մինչև հաղթական ավարտ` հանուն հայրենիքի ազատության»,- ասում է Չալաբյանը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) քրեական գործ է հարուցվել։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով։
Լրահոս
0