https://arm.sputniknews.ru/20220726/blinkeny-alievin-kvoch-e-arel-azat-ardzakel-haj-gerinerin-45779762.html
Բլինկենը Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Բլինկենը Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Sputnik Արմենիա
Պետքարտուղարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել բանակցություններին։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T13:07+0400
2022-07-26T13:07+0400
2022-07-26T13:12+0400
էնթոնի բլինկեն
իլհամ ալիև
ադրբեջան
ամն
եահկ մինսկի խումբ
գերի
տարածաշրջան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27457756_0:0:1600:901_1920x0_80_0_0_4c0f9f213561e546b3a2cc2ef6bfe998.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել իր երկրում պահվող հայերին:Պետքարտուղարը նաև հաստատել է ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին աջակցելը։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ քննարկումներում, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության ուղին:Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ևս քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/07/27457756_27:0:1590:1172_1920x0_80_0_0_804ffd03d95d87b8214ffcdffe6f4219.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, իլհամ ալիև, ադրբեջան, ամն, եահկ մինսկի խումբ, գերի, տարածաշրջան , ապաշրջափակում
էնթոնի բլինկեն, իլհամ ալիև, ադրբեջան, ամն, եահկ մինսկի խումբ, գերի, տարածաշրջան , ապաշրջափակում
Բլինկենը Ալիևին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
13:07 26.07.2022 (Թարմացված է: 13:12 26.07.2022) Պետքարտուղարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել իր երկրում պահվող հայերին:
Տեղեկացվում է, որ Էնթոնի Բլինկենը և Իլհամ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը: Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ աջակցել տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Բլինկենը կոչ է արել շարունակել ուղիղ երկխոսությունը, ինչպես վերջերս Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր:
Պետքարտուղարը նաև հաստատել է ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին աջակցելը։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ քննարկումներում, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության ուղին:
Ինչպես արդեն
հայտնել էինք, երեկ երեկոյան պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք ևս քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։