00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքն առանց գինը հաշվի առնելու ուզում է, որ Երևանը և Բաքուն հապճեպ խաղաղություն կնքեն

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Եվրոպայի էներգետիկ պահանջների ապահովման հարցում Ադրբեջանի դերը ստիպում է, որ Բրյուսելը փոխի Երևանի և Բաքվի բանակցություններում առկա բազմաթիվ նրբությունների վերաբերյալ մոտեցումը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արևմուտքը փորձում է արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները և հասնել խնդիրների շուտափույթ լուծման, սակայն մի շարք նրբություններ ու հանգամանքներ հաշվի չեն առնվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը` մեկնաբանելով ԱՄՆ–ի և ԵՄ–ի դիվանագիտական ակտիվությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ և հայտարարել, որ ԱՄՆ–ն, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Իսկ Իլհամ Ալիևի հետ զրույցում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կոչ է արել նաև ազատել հայ գերիներին։ Հեռախոսազրույցներին նախորդել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը կայացել էր հուլիսի 16-ին Թբիլիսիում` կրկին ԱՄՆ–ի և ԵՄ–ի դիվանագիտական ակտիվ աջակցությամբ։
Փորձագետն ընդգծեց, որ երկու երկրների հաշտեցում են ցանկանում և այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում ուժային բոլոր կենտրոնները` Ռուսաստանը, ԱՄՆ–ն, իսկ վերջերս` նաև ԵՄ–ն։ Սակայն արտաքին դերակատարների մոտեցումներն ու գործիքակազմերը տարբեր են։
«Օրինակ` Արևմուտքի համար տարբերություն չկա, թե որ հունով կընթանա կարգավորումը, վերջնարդյունքում ինչ կլինի ԼՂ բնակչության հետ, արդյոք էթնիկ զտումներ սպառնում են, թե ոչ և այլն։ Արևմուտքի համար ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն, թող որ նույնիսկ մեծ վերապահումներով, ձևական։ Կարևորը տեսանելի արդյունք լինի ԱՄՆ–ի և ԵՄ–ի համար», – ասաց Դունամալյանը։
Ռուսաստանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Մեր զրուցակցի կարծիքով` Մոսկվան հասկանում է, որ կարգավորման համատեքստում որոշակի զգայուն թեմաներ և ցավոտ հարցեր կան, փորձում է ավելորդ անգամ այդ թեմաները չարծարծել։ Խոսքը, օրինակ, ԼՂ կարգավիճակի մասին է։ Ռուսաստանն ավելի հակված է ցավոտ հարցերի փուլային լուծմանը։ Սկզբում` հաղորդակցությունների ապաշրջափակում, ճանապարհների բացում, առևտուր. կարճ ասած` տնտեսական հարցերը։ Հետո միայն կարելի է քաղաքական հարցերը լուծել, ընդ որում` նույնպես փուլ առ փուլ։
«Ռուսաստանն այժմ ուկրաինական ճգնաժամին է բախվել և փորձում է այդ ճգնաժամի պայմաններում պայքարել Հարավային Կովկասում եղած ռիսկերի հետ։ Եվ Մոսկվայի առաջարկած գործիքակազմը, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հավասարակշռությունը պահպանելը ամբողջությամբ այդ ռիսկերը չեզոքացնելու տրամաբանության մեջ են», – ասաց քաղաքագետը։
ՀՀ–ն չի դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը. պատգամավոր
Կարգավորման հարցում Արևմուտքի մոտեցումը մեծ մասամբ համահունչ է Բաքվի սպասումներին։ Ադրբեջանն ուզում է արագ և համապարփակ լուծման գնալ, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել, խաղաղության պայմանագիր կնքել։ Եվ այս համատեքստում, ըստ փորձագետի, ԼՂ–ն լռելյայն դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս։ Այս իրավիճակում ՀՀ կառավարությանն ուրիշ ոչինչ չի մնում, քան ընդունել և համակերպվել այդ իրողությունների հետ։
Հիմնականում նույն դիրքորոշումն ունեն ԵՄ–ն ու ԱՄՆ–ն։ Առանձին հարցեր էլ` կապված, օրինակ, ԼՂ բնակչության անվտանգության հետ, դիտարկվում են որպես երկրորդական խնդիրներ։ Այս մոդելը լավագույնս կարելի է պատկերացնել իսրայելա–պաղեստինյան հակամարտության օրինակով։
«Արևմուտքը կարող է քննադատել Իսրայելին պաղեստինցիների իրավունքները խախտելու համար, բայց գլոբալ առումով Իսրայելի քաղաքականությունն ընդունելի է ամերիկացիների կամ եվրոպացիների համար։ Նույնը այստեղ է` Հարավային Կովկասում։ Ադրբեջանին կարող են քննադատել առանձին դրվագների համար, ԼՂ հայերի իրավունքները պահպանելու պահանջ ներկայացնել։ Բայց Բաքվի գործողությունները արևմտյան գործընկերների կողմից լուրջ դիմադրության չեն հանդիպի։ Այսօր մեծամասամբ դա պայմանավորված է Եվրոպայի էներգետիկ կարիքների բավարարման հարցում Ադրբեջանի դերով», – կարծում է Դունամալյանը։
Ադրբեջանական էներգակիրների ֆոնին եվրոպացի քաղաքական գործիչների աչքերում երկրորդ պլան են մղվում այնպիսի հարցերը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ինքնորոշման իրավունքը։ Եվ Բաքուն կարող է հմտորեն օգտվել դրանից` սեփական արժեքը բարձրացնելով Բրյուսելի կամ Վաշինգտոնի մոտ, որոնք առճակատման մեջ են Մոսկվայի հետ։
Լրահոս
0