00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատազրկվածները որակյալ բուժօգնություն կստանան. 2 նախարարության միջև հուշագիր է ստորագրվել

© Photo : official site of the Ministry of Justice of RAՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանների ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել
ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանների ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Բաժանորդագրվել
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությանները կյանքի են կոչել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը: Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

«Ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները: Այս տեսանկյունից կարևոր է կրթական բաղադրիչի շեշտադրումը՝ բժշկական անձնակազմը կարող է տրամադրել պատշաճ բուժօգնություն, եթե ապահովվում է նրանց արդի ժամանակներին համապատասխանող, շարունակական և կայուն մասնագիտական զարգացումը»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ այս համատեքստում դատապարտյալների հիվանդանոցը պետք է վերապրոֆիլավորվի, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Փոխնախարարը նաև հավելել էր, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ ունենալ, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։
Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Լրահոս
0