Հարգում ենք Ժնևի կոնվենցիան և նույնն ակնկալում մյուսներից. Լիպավսկին` հայ գերիների մասին

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Յան Լիպավսկին
Արարատ Միրզոյանն ու Յան Լիպավսկին - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Շառլ Միշելը կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Չեխիան խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնն ակնկալում նաև այլ երկրներից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին, թե ինչ է անում Չեխիան Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար:
«Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից»,–ասել է Լիպավսկին։
Նա հավելել է, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Յան Լիպավսկին կարծում է, որ Միշելը շատ կարևոր դեր է խաղում այդ հարցում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդմամբ` Միրզոյանն իր չեխ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Միրզոյանը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։
Լրահոս
0