https://armeniasputnik.am/20220726/khakhtvel-e-avetiq-chalabjani-pashtpanutjan-iravunqy-meknarkel-e-arajin-datakan-nisty-45788220.html
Խախտվել է Ավետիք Չալաբյանի պաշտպանության իրավունքը. մեկնարկել է առաջին դատական նիստը
Խախտվել է Ավետիք Չալաբյանի պաշտպանության իրավունքը. մեկնարկել է առաջին դատական նիստը
Ըստ Ավետիք Չալաբյանի` իրավապահ համակարգն այս պայմաններում ազատ է կամայական մեկնաբանել օրենքը, և, դրանից ելնելով, փորձում են իրեն կալանքի տակ պահել։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T14:36+0400
2022-07-26T14:36+0400
2022-07-26T15:07+0400
հայաստան
ավետիք չալաբյան
դատարան
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45783459_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6a5cc54e573c511c5dcb14424cae5af9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկել է «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։Չալաբյանը և նրա պաշտպանական կողմը հայտարարեցին, որ իրենց չեն տրամադրել գործի նյութերը։ Հասարակական-քաղաքական գործիչը դատավորից պահանջեց գործը վերադարձնել քննիչին։Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ խախտվել է Չալաբյանի պաշտպանության իրավունքը։«Գործի նյութերը մեզ չեն ուղարկվել ոչ մեր մեղքով, այլ օրենքի խախտմամբ։ Պաշտպանական կողմը գործի բոլոր նյութերին ծանոթ չի եղել։ Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով չափազանց կարևոր, հիմնարար նշանակություն ունի», - ասաց Հարությունյանը։Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկը չունի անգամ նոր Քրեական օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից։Ըստ Չալաբյանի` իրավապահ համակարգը այս պայմաններում ազատ է կամայական մեկնաբանել օրենքը, և, դրանից ելնելով, փորձում են իրեն կալանքի տակ պահել։«Միաժամանակ բոլորը հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա՝ գործը շինծու է»,-ասաց նա։Չալաբյանը հիշեց, որ իր խոսակցության ձայնագրությունը ապօրինի է արվել, այն մոնտաժվել է, հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականի կայքում։Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասինՀիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45783459_218:0:1658:1080_1920x0_80_0_0_d9c1036fc2ac0890756fd91ba3faa306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, նիստ
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, նիստ
Խախտվել է Ավետիք Չալաբյանի պաշտպանության իրավունքը. մեկնարկել է առաջին դատական նիստը
14:36 26.07.2022 (Թարմացված է: 15:07 26.07.2022) Ըստ Ավետիք Չալաբյանի` իրավապահ համակարգն այս պայմաններում ազատ է կամայական մեկնաբանել օրենքը, և, դրանից ելնելով, փորձում են իրեն կալանքի տակ պահել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մեկնարկել է «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը։
Չալաբյանը և նրա պաշտպանական կողմը հայտարարեցին, որ իրենց չեն տրամադրել գործի նյութերը։ Հասարակական-քաղաքական գործիչը դատավորից պահանջեց գործը վերադարձնել քննիչին։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ խախտվել է Չալաբյանի պաշտպանության իրավունքը։
«Գործի նյութերը մեզ չեն ուղարկվել ոչ մեր մեղքով, այլ օրենքի խախտմամբ։ Պաշտպանական կողմը գործի բոլոր նյութերին ծանոթ չի եղել։ Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով չափազանց կարևոր, հիմնարար նշանակություն ունի», - ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկը չունի անգամ նոր Քրեական օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից։
Ըստ Չալաբյանի` իրավապահ համակարգը այս պայմաններում ազատ է կամայական մեկնաբանել օրենքը, և, դրանից ելնելով, փորձում են իրեն կալանքի տակ պահել։
«Միաժամանակ բոլորը հասկանում են, որ այստեղ հանցակազմ չկա՝ գործը շինծու է»,-ասաց նա։
Չալաբյանը հիշեց, որ իր խոսակցության ձայնագրությունը ապօրինի է արվել, այն մոնտաժվել է, հրապարակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականի կայքում։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։