https://armeniasputnik.am/20220726/rusastani-dem-patzhamijocnern-irenc-azdecutjunn-unen-hh-i-tntesutjan-vra-mirzvojan-45812330.html
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն ՀՀ-ի տնտեսության վրա. Միրզոյան
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն ՀՀ-ի տնտեսության վրա. Միրզոյան
Արարատ Միրզոյանը Չեխիայում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հիմնահարցին` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T20:41+0400
2022-07-26T20:41+0400
2022-07-26T20:43+0400
արարատ միրզոյան
չեխիա
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45811003_0:0:2101:1182_1920x0_80_0_0_823272e495d8c0870cda2679694f4579.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նշենք, որ Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։«Մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»,–ասել է Միրզոյանը։Անդրադառնալով ԼՂ հարցի լուծմանը` Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Հայաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
չեխիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1a/45811003_19:0:1886:1400_1920x0_80_0_0_a58ba7af9eecc398a88972282beae4ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, չեխիա, հայաստան, ադրբեջան
արարատ միրզոյան, չեխիա, հայաստան, ադրբեջան
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն ՀՀ-ի տնտեսության վրա. Միրզոյան
20:41 26.07.2022 (Թարմացված է: 20:43 26.07.2022) Արարատ Միրզոյանը Չեխիայում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԼՂ հիմնահարցին` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝
ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։
«Մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»,–ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով ԼՂ հարցի լուծմանը` Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։
Հայաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Չեխիայում է հուլիսի 26-ից։ Նա հանդիպում կունենա նաև Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: