Ռուսաստանում կանցկացվեն «Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունները

© Sputnik / Kirill Braga / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորքերը զորավարժությունների ընթացքում կմշակեն Արևելյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Արևելյան ռազմական օկրուգի զորքերի հետ կանցկացնի «Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունները, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զորավարժություններն ընդգրկելու են Արևելյան ռազմական օկրուգի 13 զինափորձարան:
Արևելյան ռազմական օկրուգի զորքերից բացի, տվյալ զորավարժություններում կներգրավվեն Օդադեսանտային զորքերի, Հեռահար ավիացիայի և Ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերի մի մասը, ինչպես նաև այլ պետությունների զորակազմեր:
Զորքերը զորավարժությունների ընթացքում կմշակեն Արևելյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գործողությունները:
Լրահոս
0