00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան խնդիր ունի ցույց տալ, որ լուրջ է տրամադրված կարգավորման գործընթացում․ թուրքագետ

Թուրքիան խնդիր ունի ցույց տալ, որ լուրջ է տրամադրված կարգավորման գործընթացում․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Արտակ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է հայ-թուրքական բանակցություններին առնչվող իրադարձությունները։
Անկարան խնդիր ունի ցույց տալ, որ լուրջ է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հարցում։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը հայ-թուրքական սահման։
Նշենք, որ Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս, որտեղ Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի «Դողուքափը» կոչվող անցակետ, ապա շրջել Անիի ավերակներում:
«Հայաստանի սահման այցելելով Թուրքիան փորձում է ցույց տալ, որ հնարավորինս պատրաստ է այդ գործընթացին, այդ թվում՝ սահմանը բացելուն։ Այսպես Անկարան փորձում է իրավիճակը դնել սպասողական վիճակի մեջ՝ ցույց տալու, որ հայկական կողմն է, որ պիտի քայլեր ձեռնարկի, որպեսզի գործընթացը հնարավոր լինի առաջ մղել»,- ասաց թուրքագետը։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայ-թուրքական սահման է այցելել
ՀՀ-Թուրքիա սահմանի թուրքական կողմում անցկացվող ականազերծման աշխատանքները կամ Հայաստանի հետ կապող ճանապարհների վերակառուցման մասին խոսելը, Ալեքսանյանի բնորոշմամբ, թուրքական կողմի փորձերն են ցույց տալու, որ իրենք պատրաստ են գործընթացը բանակցային սեղանից տեղափոխել անմիջապես հայ-թուրքական սահման։
Խոսելով սահմանի բացման հավանականության մասին, Ալեքսանյանը նշեց, որ հարցը բարդ ու հակասական գործընթաց է, ու այն միայն երկկողմ ու առանձին բանակցային գործընթաց չէ, այլ մի ամբողջականության մաս։ Դրանք 2020թ․ պատերազմում մեր պարտությունից ու այդ պատերազմի արդյունքներից հետո առաջացած աշխարհաքաղաքական իրողություններն են, ինչպիսիք են տրանսպորտային ուղիների վերաբացումը, այսպես կոչված «խաղաղության նոր դարաշրջանը» և այլն։
«Երբ խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման մասին, պիտի հասկանանք, որ խոսքը ոչ թե երկկողմ, այլ իրականում եռակողմ գործընթացի մասին է, որովհետև այստեղ կա նաև Ադրբեջանի գործոնը, և Թուրքիան դա երբեք չի թաքցնում։ Կարգավորումը կախված է նրանից, թե արդյոք հայկական կողմը կընդունի Թուրքիայի ու Ադրբեջանի առաջադրած բոլոր պայմանները»,- նշեց Ալեքսանյանը։
Թուրքագետն ընդգծում է՝ թեզը, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է իրականացվում, իրականությանը չի համապատասխանում, որովհետև ակնհայտ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը հստակ պայմաններ են դրել Հայաստանի առաջ, ինչից էլ կախված է թե՛ հայ-թուրքական սահմանի բացումը, թե՛ հարաբերությունների կարգավորումը։
«Կարծում եմ, որ գործընթացը դեռևս կձգձգվի, իսկ հետագայում առաջ կգնա, թե չէ՝ ամբողջությամբ կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և թե որքանով հայկական կողմը կընդունի այս պահին բանակցային սեղանին առկա որոշակի իրողությունները»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Լրահոս
0