00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է եռակի շատ հարկ վճարել Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի 10 խոշոր հարկատուներից 5-ը ռուսական կապիտալով ընկերություններն են։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին կիսամյակի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջին տողը զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Այն շարունակում է մնալ հանրապետության խոշորագույն հարկատուն, բայց այս կիսամյակում աննախադեպ մեծ գումար է վճարել` շուրջ 105 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար), ինչը մի քանի անգամ գերազանցում է մինչ այս վճարած գումարները։
Ստորև՝ հանքավայրերից ստացվող հարկերի ավելացման հիմնական պատճառների, ինչպես նաև այլ ոլորտներում առկա դինամիկայի մասին։

Հանքեր

Ընդհանուր առմամբ հայաստանյան պղնձի հանքերը այս տարվա առաջին կիսամյակում մոտ 127.5 մլրդ դրամ (ավելի քան 300 մլն դոլար) են վճարել կամ գրեթե եռակի անգամ ավելի, քան 2021 թվականի առաջին կիսամյակում։
Դրան նպաստել է պղնձի գնի բարձրացումը. մինչև ապրիլի վերջ այն գտնվում էր մեկ տոննայի դիմաց 10 հազար և ավելի դոլարի մակարդակում, իսկ մինչև հունիսի վերջ` 9 հազար դոլար և ավելի (կտրուկ սկսեցին նվազել միայն հունիսի վերջից)։
Հարկերի ավելացմանը նպաստեցին ոչ միայն գները. նույն մակարդակի և նույնիսկ ավելի բարձր դրանք եղել են նաև նախորդ տարի։ Բյուջե ավելի շատ մուտքագրում է արվել պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանումից ստացված տուրքի հաշվին, որոնք սկսել են գործել 2021 թվականի աշնանից։
86 մլրդ դրամով հարկերի աճը 70%–ով պայմանավորված էր տուրքի և ռոյալթիի (օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարի այլ տեսակ) վճարմամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 1-ից տուրքը նախատեսվում է չեղարկել, բայց մի փոքր բարձրացնել ռոյալթիի տոկոսադրույքը բարձր եկամտաբերություն ունեցող ընկերությունների համար։
Վերոնշյալ արդյունահանող ընկերությունների ցանկում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից բացի ներառվել են «Թեղուտը», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Չաարատ Կապանը» (պղնձից բացի, արդյունահանում է ոսկի, արծաթ և ցինկ), ինչպես նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը։
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը 1000 հարկատուների ցանկում տեղ չի գտել, քանի որ 2021 թվականին հարկային խոշոր կանխավճար է տվել, որի հաշվին մարվում էին ընկերության այս տարվա հարկերը։
Հավելենք, որ ԶՊՄԿ–ն, Ագարակի ՊՄԿ–ն և «Գեոպրոմայնինգ գոլդը» պատկանում են ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին։
Ոսկու գները 2022 թվականի առաջին ամիսներին ավելի բարձր մակարդակում են եղել, քան մեկ տարի առաջ։ Դրա հետևանքով` արդյունահանումն ավելացրել է Մեղրու Լիճքվազի ոսկու հանքը, որը շուրջ 5 անգամ ավել հարկ է վճարել (մոտ 3,1 մլրդ դրամ)։
Ցանկում ներառված չէ նաև Lydian Armenia–ն, որը դեռ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն չի ստացել։ Նախորդ տարի այն մեծ թվով սարքավորումներ է ներմուծել և մաքսային խոշոր վճարումներ է կատարել։ Այս տարի ընկերությունը դեռ ակտիվություն չի ցուցաբերել։

Բանկեր

Հայաստանյան բանկերը հաշվետու ժամանակահատվածում շուրջ 32.9 մլրդ դրամ հարկ են վճարել, կամ մոտավորապես նույնքան, որքան 2021 թվականի առաջին կիսամյակում։ Այդ ժամանակ հարկերի ծավալը կազմել է մոտ 33.7 մլն դրամ։
Ինչպես նշում է ԿԲ–ն, 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերը բարձրացրել են տոկոսադրույքները հարկերի գրեթե բոլոր տեսակների համար, խստացվել են նաև մյուս պայմանները (ժամկետները, գրավը և այլն)։
ՊԵԿ պաշտոնյաները 65 000 դոլար կաշառք են ուզել հարկերը թաքցնելու համար. կա 5 ձերբակալված
Բանկերի և վարկային կազմակերպությունների շարքում ԿԲ–ի իրականացրած հարցումների համաձայն` նման զգուշավորության պատճառ է դարձել տնտեսության մեջ առկա անորոշությունը, ինչպես նաև ներգրավվող ֆինանսական ռեսուրսների թանկացումը։
Թեև 2022 թվականի առաջին ամիսներին վարկավորումը մի փոքր ավելացել է, բայց 12-ամսյա կտրվածքով, 2022 թվականի մարտի արդյունքներով, կրճատվել 1%–ով։
Զգալի աճը շարունակվում է միայն հիպոթեքային հատվածում, այն էլ այն պատճառով, որ վարկառուները ձգտում են օգտվել եկամտահարկի վերադարձից (որն այս տարվա հուլիսից աստիճանաբար հանվում է)։

Ծխախոտ

Վերականգնվում է արաբական երկրներ ծխախոտի արտահանումը (Հայաստանի արտահանման խոշորագույն հոդվածներից մեկը)։
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ծխախոտի արտահանումը կազմել է 115 մլն դոլար, կամ 1.5 անգամից ավելի, քան 2021 թվականի առաջին կիսամյակում։
Համապատասխանաբար, ՀՀ ծխախոտի երկու խոշորագույն գործարանները (Վարդանյանների ընտանիքին պատկանող)` «Գրանդ տոբակոն» և «Ինթերնեյշնլ մասիս տաբակը» մոտ 25%–ով ավելի հարկ են վճարել, ինչը դրամով կազմում է 30,8 մլրդ։
Սրան գումարած, տարեսկզբից ծխախոտի ակցիզը հերթական անգամ աճել է ավելի քան 10%–ով ԵԱՏՄ երկրներում ակցիզների տոկոսադրույքների համահարթեցման շրջանակում (երկար ժամանակ Հայաստանում դրանք ավելի ցածր էին, քան Ռուսաստանում)։ Դրա հաշվին գրեթե քառակի ավելացրել է հարկային վճարումները և Philip Morris Armenia–ն` մոտավորապես մինչև 7.5 մլրդ դրամ։

Գազ և բենզին

«Գազպրոմ Արմենիան» (հարկատուների ցանկում երկրորդն է) մոտավորապես 16%–ով ավելի է վճարել, այդ թվում՝ գազի սպառման աճի հաշվին։ Այսպես, 2022 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալներ) բնակչության շարքում գազի սպառումը աճել է մոտավորապես 347–ից մինչև 380 մլն խմ։
Հատկապես ավելացել է գազի սպառումը ջերմաէլեկտրակայաններում։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱԷԿ–ում շարունակվում է կապիտալ վերանորոգումը, ու դրա հզորություններին փոխարինում են ջերմակայանները։
Նավթամթերքի 4 խոշորագույն ներկրողներ («Ֆլեշ», CPS, Max Oil, CPS Oil) մոտավորապես 15%–ով ավելի հարկ են վճարել 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ հիմնականաում բենզինի և դիզվառելիքի զգալի գնաճի պատճառով։

Սննդամթերք

Սննդամթերք արտադրող և ներկրող 10 խոշոր ընկերություններ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ 30%–ով ավելի հարկ են վճարել, ինչը կազմել է 28.6 մլրդ դրամ։
Ընդ որում, զգալի ավելացել է ցորենի ներմուծումը (2022 թվականաի առաջին 5 ամիսներին այն կազմել է 98 հազար տոննայից մի քիչ ավել, կամ գրեթե կրկնակի ավելի, քան 2021 թվականի նույն ամիսներին)։ Հետևաբար, ավելացել է ալյուրի քանակը։
Սակայն մյուս ապրանքների արտադրությունը զգալի չի ավելացել։ Հարկերի աճն այլ պատճառ ունի, դա պարենամթերքի համաշխարհային գների աճն է, որը տևում է արդեն մի քանի ամիս։ Բնականաբար, որքան թանկ է ապրանքը, այնքան մեծ են դրա հարկերը։
«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը
Ցանկում ներառել ենք նաև «Ալեքս Էնդ Հոլդինգ», «Սիթի» և «Բաղրամյանի ալրաղաց» (պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին) ընկերությունները, մեկ այլ խոշոր խոշոր ալրաղաց` «Մոդուս գրանում»–ը, «Գրանդ Քենդին», «Սլավ գրուպը» և «Դերժավա–Ս»–ն, ինչպես նաև արևածաղկի ձեթ ներկրող «Լիա–կ Գրուպ» և սննդամթերքի ներկրող «Ալֆա ֆուդ սերվիս» ընկերությունները։
Հավելենք, որ 10 խոշոր հարկատուներից 5-ը կազմել են ռուսական կապիտալով ընկերությունները` ԶՊՄԿ–ն (1-ինը ցանկում), «Գազպրոմ Արմենիան (2-րդը), «Թեղուտ»–ը (5-րդը), «ՄՏՍ–Արմենիան» (6-րդը) և Ագարակի ՊՄԿ–ն (7-րդը):
Լրահոս
0