00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից

© Sputnik / Aram NersesyanԴատական նիստում. ձախից՝ փաստաբան Վարազդատ Հարությունյան և Ավետիք Չալաբյան (հուլիսի 26, 2022). Երևան
Դատական նիստում. ձախից՝ փաստաբան Վարազդատ Հարությունյան և Ավետիք Չալաբյան  (հուլիսի 26, 2022). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Բաժանորդագրվել
Ընկերները, հարազատներն ու համախոհները Ավետիք Չալաբյանին դիմավորեցին ծափերով։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Նշենք, որ այսօր Ավետիք Չալաբյանը ներկա չէր իր գործով երկրորդ դատական նիստին։ Պատճառը առողջական խնդիրներն էին։ Բժիշկները զարկերակային ճնշման ցուցանիշի և մարմնի բարձր ջերմաստիճանի պատճառով արգելել էին Չալաբյանին մասնակցել դատական նիստին։
Նրան ծափերով դիմավորեցին ընկերներն ու կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանը, դիմելով լրագրողներին, խնդրեց ներողամիտ լինել, որ վատառողջության պատճառով երկար խոսել չի կարող։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, իմ ընտանիքին, որ այս ընթացքում ծանր փորձության միջով հետս անցավ և դեռ կանցնի, իմ փաստաբանական թիմին, լրատվական համայնքին։Բոլորս միասին գտնվում ենք մի պայքարի մեջ մեր հայրենիքի, մեր իդեալների, մեր իղձերի իրականացման համար։ Այնպես ստացվեց, որ այս անգամ տուժողը ես էի և որոշ ժամանակ ստիպված եղա ազատությունովս վճարել, բայց այս ամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի մեջ, որի համար մարդիկ կյանք են տվել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվել էր, հետո նրա կալանքը երկարացվել էր 15 օրով։ Այսօր այդ ժամկետը լրացավ։
Լրահոս
0