00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ՎԶԵԲ-ին 500 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար

CC BY-SA 3.0 / AgnosticPreachersKid / Treasury Department rear viewԱՄՆ ֆինանսների նախարարություն
ԱՄՆ ֆինանսների նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
ԱՄՆ ֆինանսների նախարարություն
Բաժանորդագրվել
Գումարը կուղղվի էներգետիկ ու պարենային անվտանգության կարիքներին, տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումներին և մի շարք ոլորտների զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին 500 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային և հակամարտությունից տուժած մյուս երկրներին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Գումարը կուղղվի էներգետիկ ու պարենային անվտանգության կարիքներին, տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումներին, գյուղարտադրողների ու արտահանողների ֆինանսավորմանը, բնակչության առավել խոցելի խավերի օգնությանը։
Ըստ նախարարության` գումարը վերցվել է Ուկրաինային օգնության տրամադրելու 40-միլիարդանոց փաթեթից, որը մայիսին հաստատել էր Կոնգրեսը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։
Ի՞նչ տեսք ունի Անտոնովի կամուրջը ուկրաինացիների գնդակոծությունից հետո
Լրահոս
0