00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքն աշխարհին սովի է պատրաստում առանց ուկրաինական հացահատիկի՝ չնշելով իրական պատճառը

© Pixabay / DESPIERRESՀացահատիկ
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Հացահատիկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի պարենային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին ՌԴ-ն արտահանել է 37,3 մլն տոննա ցորեն՝ աշխարհում Ռուսաստանի բաժինը կազմում է 20,4 տոկոս: Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 10 տոկոսից պակաս (18 մլն տոննա)։

Վադիմ Պավլով

Վերջին ժամանակներս գլոբալ մեդիամեյնսթրիմի գլխավոր ու ամենաթեժ թեմաներից է պարենային ճգնաժամը, որն Ուկրաինայում իր գործողություններով իբր հրահրում է Ռուսաստանը՝ դրանով իսկ սովի ու մահվան դատապարտելով աշխարհի զգալի մասին:
Արտահայտություններում ոչ ոք իրեն չի սահմանափակում՝ ո՛չ արևմտյան դիվանագետները, ո՛չ արևմտամետ լրատվամիջոցները։ «Ռուսաստանը պարենամթերքը զենքի է վերածում ու սովով է սպառնում աշխարհին, որ պատժամիջոցների չեղարկմանը հասնի»․ նման թեզերը վերջին երկու ամիսներին հնչում են բառացիորեն յուրաքանչյուր արդուկից:
Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանը, ըստ Արևմուտքի, անում դա։ Արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, թույլ չտալով, որ նավերը դուրս գան սևծովյան նավահանգիստներից, ինչպես նաև գողանում է այն, այրում է, պայթեցնում է էլևատորները, վերացնում պաշարներն ու ոչնչացնում տրանսպորտային ենթակառուցվածքը։
Այս ամենը, ինչպես միաբերան պնդում են արևմտյան ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները, աղետալի հետևանքներ է ունենում աշխարհի բնակչության համար՝ խորացնելով առանց այդ էլ համաշխարհային պարենային անվտանգության վատ վիճակը։
Առաջին հայացքից տրամաբանական է հնչում. չէ՞ որ այս ամենը հիմնավորվում է այն փաստով, որ Ուկրաինան աշխարհում հացահատիկի խոշորագույն մատակարարներից է։ Ցանկացած խուճապ տարածող արևմտյան հոդվածում կարելի է կարդալ․ «Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ ապահովում են ցորենի համաշխարհային շուկայի մատակարարումների շուրջ 30 տոկոսը»:
Իհարկե, դա ճիշտ է։ Բայց եթե այստեղից հեռացնենք Ռուսաստանին, կպարզվի, որ ուկրաինական մատակարարումները թեև ծանրակշիռ են համաշխարհային ծավալով, բայց կենսականորեն կարևոր չեն։
Ռուսաստանը տվյալ արտադրանքի խոշորագույն արտահանողն է նաև առանց դրա կողքին Ուկրաինայի հիշատակման։ Դա կարելի է հաստատել՝ պարզապես նայելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ազատ հասանելիություն ունեցող տվյալներին։
Ռուսաստանը երրորդ արտադրողն է աշխարհում ու խոշորագույն արտահանողն է (քանի որ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք առաջատար են արտադրության ծավալներով, իրենց ամբողջ ցորենը ուղարկում են ներքին շուկա):
ՄԱԿ-ի պարենային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին ՌԴ-ն արտահանել է 37,3 մլն տոննա ցորեն՝ աշխարհում Ռուսաստանի բաժինը կազմում է 20,4 տոկոս: Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 10 տոկոսից պակաս (18 մլն տոննա). երկիրը եզրափակում է խոշորագույն արտահանող երկրների հնգյակը:
Ինչո՞ւ են լրատվամիջոցներն այդ մասին գրում միայն «Ռուսաստան — Ուկրաինա» կապի մեջ։ Հավանաբար վախեցնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը հնարավորինս մռայլ ներկայացնելու համար։
Նավերը կարող են հացահատիկ արտահանել Օդեսայից` չնայած նավահանգստին հասցված հարվածին. ՄԱԿ
Նրանք իրոք սարսափելի են նկարագրում ստեղծված իրավիճակը։ Գրեթե ամբողջ աշխարհը կերակրող Ուկրաինան այնպիսի վիճակում է հայտնվել, որ, ըստ մի շարք ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների ու նույնիսկ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու, դրա տարածքում շուրջ 25 մլն տոննա արտահանման համար հացահատիկ է մնացել:
Արդյո՞ք դա այդպես է։ Փորձենք հասկանալ։
Ուկրաինական հեղինակավոր «ԱՊԿ-Ինֆորմ» լրատվական-վերլուծական գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Ուկրաինան արտադրել է 83,7 մլն տոննա հացահատիկ։
Անցած գյուղատնտեսական տարվա առաջին կեսին (01.07.2021-ից 31.12.2021) Ուկրաինան արտահանել է 32,2 մլն տոննա: Մինչև հատուկ գործողության մեկնարկը՝ 01.01.2022-ից 24.02.2022-ը, արտահանել են ևս 11.1 մլն տոննա։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի պահին, արտահանված հացահատիկը հանած, պետք է 40,4 մլն տոննա մնար։
Այդ ծավալից հանում ենք ներքին սպառումը, այն, ինչ Ուկրաինան ինքն է «ուտում»։
Հացահատիկի միջազգային խորհուրդը այս կետում անցյալ սեզոնին հաշվում է 27,8 միլիոն տոննա, USDA-ն (ԱՄՆ գյուղնախարարությունը)՝ 28,5 միլիոն տոննա: Եթե կլորացնենք տարեկան մինչև 28 մլն տոննա ներքին սպառման ու կոպիտ հաշվարկենք ամսվա սպառումը, ապա կստացվի, որ ամեն ամիս Ուկրաինան «ուտում է» մոտավորապես 2,3 մլն տոննա հացահատիկ: Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա հուլիսի սկզբից մինչև այս տարվա փետրվարի վերջը՝ 18,7 մլն տոննա:
Հանենք ու պարզենք, որ հատուկ գործողության մեկնարկի պահին Ուկրաինայում պետք է 21,7 մլն տոննա հացահատիկ մնացած լիներ։
Պարոն Զելենսկին այս տարվա հունիսին նշել է, որ Ուկրաինայում «փակված», արտահանման համար հացահատիկի նախատեսված ծավալը 25 մլն տոննա է, իսկ Ուկրաինայի հացահատկի ասոցիացիայի նախագահը խոսել է 30 մլն տոննայի մասին։
Հատուկ գործողության սկզբից և գյուղատնտեսական տարվա վերջից անցել է չորս ամիս։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ռազմական գործողությունների ֆոնին սպառումը կրկնակի կրճատվել է, ապա մարտ-հունիս ամիսներին Ուկրաինան «կերել» է ևս 4,6 մլն տոննայից ոչ պակաս:
Բացի այդ, թեև մարտ-հունիս ամիսներին արտահանումը կրճատվել է, այն, այնուամենայնիվ, չի դադարել։ Այդ ընթացքում, ուկրաինական պրոֆիլային գերատեսչությունների բաց տվյալների համաձայն, երկրից 3,05 մլն տոննա հացահատիկ է արտահանվել։
Կրկին հանում ենք՝ գյուղատնտեսական տարվա ավարտին Ուկրաինայում մնացել է մոտ 14 մլն տոննա։
Նման պարզեցված մաթեմատիկան հանգեցնում է այն եզրակացության, որը մոտավորապես համընկնում է այն տվյալների հետ, որոնք տալիս է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Նրանց տեղեկություններով՝ Ուկրաինան 13,4 մլն տոննայով է ավարտել գյուղատնտեսական տարին։
Ինչը պակաս կարևոր չէ, այդ ծավալները՝ 13-14 մլն տոննան, որոնք մնացել են Ուկրաինայում, նույնպես շատ պայմանական են։ Դրանց կարելի էր հավատալ, եթե Ուկրաինան ամբողջությամբ ազատ լիներ կոռուպցիայից, եթե այստեղից «ստվերային» սխեմաներով հսկայական քանակությամբ հացահատիկ չարտահանվեր։
Ցավոք, դա այնքան էլ այդպես չէ (ավելի ճիշտ՝ ընդհանրապես այդպես չէ), և ուկրաինական պահեստներից պարբերաբար, տարիներ շարունակ, հետաքրքիր լուրեր են հասնում։
Օրինակ՝ 2020 թվականի հունիսին Ուկրաինայում պետական ռեզերվի աուդիտ է անցկացվել։ Դրա արդյունքում պարզվել է, որ ռեզերվը 97 տոկոսով դատարկ է։ Պարզվել է, որ մկները կերել են գրեթե ողջ ռազմավարական պաշարը՝ շուրջ 2,7 հազար ցորենատար վագոն ծավալով։
Պաշարում մնացած հացահատիկի երեք տոկոսը փտած ու սպառման համար ոչ պիտանի է եղել։ Մկները շատ ընտրողական վերաբերմունք էին ցուցաբերել Ուկրաինայում։
Շատակեր կրծողները մտել էին նաև Տերնոպոլի մարզի պետական ռեզերվների կառույց՝ ամբողջությամբ ուտելով ավելի քան 150 վագոն հացահատիկ:
Ավելի պարզ պատկերացնելու համար տեղեկացնենք՝ մեկ վագոնի միջին բեռնվածությունը 72 տոննա է: Այսինքն, մկները կարողացել են ուտել ավելի քան 200 հազար տոննա հացահատիկ, մինչդեռ մեկ կրծողը օրական միջինը երեք գրամ հացահատիկ է ուտում (այլ կերպ ասած, պահեստներում մոտ մեկ միլիարդ մուկ է եղել):
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, բայց իրականում դրանք ավելի շատ են։
Կուզենայի կրկին հռետորական հարց տալ. որտեղի՞ց են Ուկրաինայի իշխանությունները, Արևմուտքի երկրները և արևմտամետ լրատվամիջոցների վերցրել այդ 25-30 մլն տոննան։
Բորելն ու Միշելը ողջունել են հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
Այս տարի, ըստ Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի առաջին փոխնախարար Տարաս Վիսոցկու կանխատեսումների, բերքը կկազմի մոտավորապես 50 մլն տոննա:
Դա կրիտիկական չէ. Ուկրաինան տարիներ շարունակ տարեկան 35-45 մլն տոննա հացահատիկ է արտադրել, այն դեպքում, երբ անցած սեզոնը գերհաջողակ էր։ Կիևում դժվար թե հասցրած լինեն հետ սովորել նախկին ծավալներից։
Ռուսաստանում, ի դեպ, այս սեզոնին հարուստ բերք է սպասվում՝ մոտ 130 մլն տոննա։ Ցորենի ռեկորդը կանխատեսվում է արդեն այս տարի՝ 87 մլն տոննա կամ ավելի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի համաշխարհային շուկաներ մատակարարել ավելի քան 50 մլն տոննա հացահատիկ (անցած սեզոնի բերքից արտահանվել է շուրջ 37 մլն տոննա):
Այնպես որ տեսականորեն Ռուսաստանի Դաշնությունը կարող է փոխարինել համաշխարհային շուկայում դուրս մնացած ուկրաինական հացահատիկի զգալի ծավալները, ինչը նշանակում է, որ ուկրաինական արտահանման կարևորության հարցում կարելի է վերջակետ դնել։
Ժամանակն է, որ Արևմուտքը մտածի այն մասին, թե ինչն է իսկապես ազդում պարենային ճգնաժամի զարգացման վրա։
Լրահոս
0