Ասլանյանի սիրտը կզոնդավորեն. գուցե խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվի

© ElqՄամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Մամիկոն Ասլանյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԲԿ–ում իրականացված նախնական հետազոտություններից հետո բժշկական անձնակազմը որոշել է հոսպիտալացնել Մամիկոն Ասլանյանին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Վանաձորի ընտրված համայնքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանին հետազոտել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում և որոշել զոնդավորել սիրտը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմը որոշել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել հետագա հետազոտությունների նպատակով։ Վաղը, ի թիվս այլնի, իրականացվելու է նաև սրտի զոնդավորում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարոսյանը։
Նրա խոսքով` հետազոտությունների փաստաթղթավորված արդյունքներն իրենց տրամադրության տակ ունենալուն պես հնարավոր է` անհապաղ միջնորդություն ներկայացնեն դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից բուժկենտրոն է տեղափոխվել այսօր։
Լրահոս
0