00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաբյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատական նիստին

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Ավետիք Չալաբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարան փաստաթուղթ է ներկայացվել Չալաբյանի վատառողջության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր ներկա չէր իր գործով երկրորդ դատական նիստին։ Պատճառը առողջական խնդիրներն են։ Տեղեկությունը դատական նիստը սկսելուց հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
«Դատարան փաստաթուղթ է ներկայացվել Չալաբյանի վատառողջության վերաբերյալ, տեղեկանքում ախտորոշումն է նշված` զարկերակային հիպերտենզիա»,–ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը, որոնք երեկ ցուցադրաբար լքել էին դատական նիստի դահլիճը, այսօր մասնակցում են դատական նիստին։ Չալաբյանի երրորդ պաշտպան Արմեն Անդրիկյանը դատարանի աշխատակազմին դիմում է ներկայացրել, որ դեռևս հուլիսի 25–ին մեկնել է ՌԴ, ազգականի մահվան կապակցությամբ ։
Նշենք, որ Չալաբյանի երկու պաշտպանների նկատմամբ դատավորը սանկցիա էր կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Դատավոր Մարտիրոսյանը նշեց, որ հաշվի առնելով պաշտպանների երեկվա անհարգալից պահվածքը դատարանի նկատմամբ, արդարադատության շահից ելնելով անհրաժեշտ է դիմել հանրային պաշտպանի ինստիտուտին, որպեսզի հանրային պաշտպան ևս ներգրավվի Չալաբյանի պաշտպանության համար։
Ավետիք Չալաբյանի բացակայության պատճառով դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 29–ին։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին։
Լրահոս
0