00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԳեոՊրոՄայնինգի» հայկական ակտիվներն ավելացրել են վճարումները ՀՀ պետբյուջե

© Sputnik / Aram Nersesyan«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
Բաժանորդագրվել
2022 թվականի առաջին կիսամյակում «ԳեոՊրոՄայնինգի» մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի հայկական ակտիվները զգալիորեն ավելացրել են վճարումները պետբյուջե։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
2022 թվականի առաջին կիսամյակում «ԳեոՊրոՄայնինգի» մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե կազմել են 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը։
«2021 թվականի նույն ժամանակահատվածում ընկերության հարկային մուտքերը կազմել են 26,8 մլրդ դրամ։ Այսպիսով, պետբյուջե կատարվող հարկային վճարումները տարեկան կտրվածքով աճել են 3,9 անգամ։ Ընթացիկ տարում «ԳեոՊրոՄայնինգը» մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել ԶՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայից 2022 թվականին հասցնել 22 միլիոն տոննայի, ինչը 25 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա փաստացի ցուցանիշները»,– ասված է հաղորդագրությունում։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբում ընդգրկված մեկ այլ ակտիվ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, 7,7 մլրդ դրամ վճարած հարկերով Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում 7-րդն է։ 2021 թվականի առաջին կիսամյակում կոմբինատի հարկային վճարումները կազմել են 1,85 մլրդ դրամ։
Նշվում է, որ 2022 թվականին վճարումներն ավելացել են ավելի քան 4 անգամ։ ԱՊՄԿ-ի 2022 թվականի համար նախատեսված ընդհանուր կապիտալ ծախսերը կազմում են 6,1 մլն դոլար։ Ներդրումներն ուղղված են ֆլոտացիոն մեքենաների պարկի, ինչպես նաև այլ հիմնական միջոցների թարմացմանը, ինչը կհանգեցնի մետաղի կորզման աճին։
Հիշեցնենք` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկն է, երկրում գործում է արդեն 15 տարի։ 2021 թվականի սեպտեմբերին խումբը ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերահսկիչ բաժնետոմսեր փաթեթը։
Խմբի հայկական ակտիվների թվում են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 15 տարվա աշխատանքի ընթացքում խումբը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է ներդրել իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար։ Խմբի սոցիալական ներդրումների ծավալն այն մարզերի զարգացման համար, որտեղ գործում է, գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը։
Կեղտաջրերը Արաքս չեն լցվել. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի խնդիրը հսկողության տակ է
Լրահոս
0