00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ զեղչեր այլևս չեն թույլատրվի. պարզաբանում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

© Sputnik / Andranik GhazaryanԽանութ
Խանութ - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Խանութ
Բաժանորդագրվել
Բոլոր այդ պահանջների կատարմանը հեշտ չի լինի հետևել, սակայն հանձնաժողովը վերահսկման համար գործիքակազմ ունի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մանրածախ առևտրի կետերում անժամկետ զեղչեր հայտարարելը հուլիսի 31-ից անթույլատրելի կլինի։ Այս մասին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում հուլիսի 31-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները ներկայացնելիս լրագրողներին ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
Ինչպես նշեց Մարկոսյանը, այսօր խանութներից շատերը գրեթե հավերժ զեղչերի մասին հայտարարություններ են տալիս։ Այդ պատճառով, անհնար է հասկանալ` որտեղ է ավարտվում զեղչն ու սկսվում սովորական գինը։ Դրա համար զեղչեր թույլատրելի կլինի հայտարարել ոչ ավելի, քան երեք ամսով, իսկ նույն ապրանքի համար նոր զեղչ` ոչ շուտ, քան մեկ ամիս անց։
Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով` որևէ մեկը չի արգելում զեղչեր կազմակերպել, պարզապես անթույլատրելի է սպառողին մոլորության մեջ գցելը։ Մարկոսյանը կարծում է, որ եթե երկու տարբեր խանութներում ապրանքը նույն գնով է վաճառվում, սակայն դրանցից մեկի դռների վրա գրված է «20% զեղչ», ապա դա ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ մրցակցություն։
Որպեսզի սպառողը կարողանա հասկանալ` որքան է կազմում զեղչը, խանութը պետք է նշի սկզբնական արժեքը, ընդ որում նախորդ ամբողջ մեկ ամսվա համար։ Այդպիսով` խանութը չի կարողանա վաճառել, օրինակ, մեկ շիշ հյութը 600 դրամով, հետո բարձրացնի գինը մինչև 700 դրամ, այնուհետև վերադարձնի 600-ը և դա զեղչ անվանի։
Բացի այդ, մանրածախ առևտրի կետերում անհրաժեշտ կլինի նշել, թե որ ապրանքների վրա է գործում զեղչն ու ինչ պայմաններով։ Էլեկտրոնիկայի խանութներում անթույլատրելի կլինի փակցնել «50% զեղչ» գրությամբ հայտարարությունը, այնուհետև գնորդին բացատրել, որ այդ 50%-ը գործում է միայն ականջակալների համար, և միայն՝ երրորդ զույգը գնելու դեպքում։
Կարգելվեն նաև անբարեխիղճ, ոչ գնային բոնուսները. օրինակ, եթե խանութը 10%-ով թանկացրել է նոութբուքի արժեքը և այն գնելու դեպքում որպես նվեր ականջակալ է առաջարկում (քանի որ իրականում խանութն այն ոչ թե նվիրում, այլ վաճառում է)։

«Կարգը խախտողները ստիպված կլինեն պատասխան տալ նման անբարեխիղճ մրցակցության համար։ Դրա համար տուգանք է նախատեսվում ձեռնարկության նախորդ տարվա շրջանառության մինչև 5%-ի չափով»,- զգուշացրեց Մարկոսյանը։

Եվ վերջապես, պահանջներ կսահմանվեն գովազդների և հայտարարությունների տեքստերի վերաբերյալ։ Տառատեսակները չպետք է տարբերվեն չափերով ավելի քան երկու անգամ։ Այդպիսով` անթույլատրելի կլինի գրել «50% զեղչ» խոշոր տառերով, իսկ կողքին անտեսանելի տառատեսակով նշել վերապահումներն ու սահմանափակումները։
Մարկոսյանը խոստովանեց, որ բոլոր այս պահանջների կատարմանը հետևելը հեշտ չի լինի։
Այնուամենայնիվ, ըստ նրա, հանձնաժողովը վերահսկման գործիքակազմ ունի, որը դեռ չի բացահայտում։ Բացի այդ, սպառողներն էլ կարող են հանձնաժողովին տեղյակ պահել նկատած խախտումների մասին։
Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի օրենքը, որը կարգավորում է «ակցիա» և «զեղչ» հասկացությունները
Լրահոս
0