00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր օգնությունն ենք առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համար. ԱՄՆ պետդեպ

© AP Photo / Alex BrandonՆեդ Փրայս
Նեդ Փրայս - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Նեդ Փրայս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար ԱՄՆ պետքարտուղարության կատարած աշխատանքների մասին և հույս հայտնել, որ շարունակվող բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի արդյունքի հասնել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը տարբեր մակարդակներում շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ աշխատանքներ տանել, որպեսզի տարածաշրջանում երկարաժամկետ ու համապարփակ խաղաղություն հաստատվի։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է ճեպազրույցում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 25-ին ու 26-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փրայսն ընդգծել է, որ զրույցների ընթացքում վերահաստատվել է կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու և օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Լրագրողը հարցին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարության նախկին նման առաջարկները մերժվե՞լ են, Փրայսը պատասխանել է, որ դա այդպես չէ։
Ադրբեջանի հայտարարությունները խաթարում են խաղաղության գործընթացը. Միրզոյանը` Լիպավսկիին
«Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել նրան, ինչը համարում ենք որոշակի առաջընթաց, և մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ շարունակվող փոխգործակցության և դիվանագիտական բանակցությունների շնորհիվ, կարծում ենք, որ կկարողանանք շարունակել այս ընթացքը։ Այսպիսով, պետքարտուղարը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն այդ շենքում կան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում շփումների մեջ են եղել, որպեսզի շարունակեն գործընթացն ու առաջարկեն մեր օգնությունը այս հարցերում։ Մենք ձգտում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- նշել է Փրայսը:
Լրագրողը նաև մի նկատառում է արել, որ որքան էլ Պետդեպն իր հայտարարություններում շարունակաբար հիշատակում է խնդրի կարգավորման գործընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն ամեն օր վատաբանում է այն։
Փրայսն ի պատասխան նշել է, որ որ իրենք հայտարարություններով հստակ ասել են` Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած ձևաչափով, որն առավել արդյունավետ լինի։

«Մենք Մինսկի խմբի համանախագահ ենք 1994 թվականից, բայց, ինչպես ցույց տվեցինք, մենք նույնպես պատրաստ ենք երկկողմ հիմքի վրա փոխգործակցել երկրների հետ, որպեսզի օգնենք Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Բլինկենն ու Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։ Բլինկենն ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցը։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին: Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի «պատմական հնարավորությունը»: Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների առաջարկը՝ աջակցել տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը:
Լրահոս
0