Ստամբուլում աշխատանքն է սկսել պարենային գործարքի իրականացման համակարգող կենտրոնը

© Sputnik / Максим Дурнев / Անցնել ֆոտոբանկՄթերային գործարքի կատարման համակարգող կենտրոնը Ստամբուլում
Մթերային գործարքի կատարման համակարգող կենտրոնը Ստամբուլում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Մթերային գործարքի կատարման համակարգող կենտրոնը Ստամբուլում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համաձայնագրերը կերկարաձգվեն ըստ անհրաժեշտության և կողմերի համաձայնության:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Պարենային գործարքի կատարման համակարգող կենտրոնը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր Ստամբուլում Թուրքիայի ՊՆ համալսարանում։ Միջոցառմանը հավատարմագրվել է շուրջ 200 լրագրող։
Արարողությունը սկսվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով։ Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները իրար դեմ-դիմաց են նստած։

Հուլուսի Աքարը հայտարարել է, որ պարենային գործարքը կարող է օրինակ դառնալ Ուկրաինայի իրադրության հետևանքով էներգետիկ ճգնաժամի լուծման համար: Ընդ որում, նա նշել է, որ Ստամբուլում համաձայնագրերը կերկարաձգվեն ըստ անհրաժեշտության և կողմերի համաձայնության:

«Կողմերի ստորագրած փաստաթուղթը կգործի 120 օրվա ընթացքում և կերկարաձգվի, եթե չլուծարեն այն, - ասել է Աքարը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
Լրահոս
0