00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Էդուարդ Բադալյան
Հարկային փոփոխության նոր նախագծից դարձյալ տուժելու է ՓՄՁ–ն. Էդուարդ Բադալյան
09:16
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան Ռուսաստանին սուպերզենք է տվել իր իսկ դեմ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոց«Հյուսիսային հոսք»
«Հյուսիսային հոսք» - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին տեղի ունեցող եվրոպական գազային խելագարությունը իրավամբ կարելի է թիվ մեկ էներգետիկ թեման համարել, կարծում է ՌԻԱ Նովոստիի հոդվածի հեղինակը։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Վերջին ամիսներին տեղի ունեցող եվրոպական գազային խելագարությունը իրավամբ կարելի է թիվ մեկ էներգետիկ թեման համարել։
Հաշվի առնելով տեղեկատվական և քաղաքական հիստերիայի ալիքը, որով ուղեկցվում են ռուսական գազից հրաժարվելու կամ առնվազն կախվածությունը նվազեցնելու փորձերը, այսօր Հանովերի շրջանում ինչ-որ տեղ կարող էր վայրէջք կատարել այլմոլորակայինների պատվիրակությունը կապ հաստատելու համար, և ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնի նրանց։
Ինչևէ, դա միանգամայն բացատրելի է։
Երեկվա օրը սկսվեց 2100 դոլար ցուցանիշից. եվրոպական TTF գազային բորսայում հենց այդքան արժեր 1000 խորանարդ մետր բնական գազը։ Թիվնինքնին ռեկորդային չէ, բայց խիստ ցավոտ է ցանկացած պետբյուջեի համար։ Ճիշտ է` ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ արդեն մայրամուտի ժամին նույն վառելիքի նույն ծավալն արդեն 2500 դոլար կարժենա։
Եվրոպայում գազի բորսայական գներն աճել են ավելի քան 7%-ով
Գինը սրընթաց վեր թռավ «Գազպրոմի» այն հայտարարությունից հետո, որ «Հյուսիսային հոսքով» գազի անցումը ընկել է` հասնելով գազատարի նախագծային հզորության 20 տոկոսին։
Արևմտյան մամուլը, գլուխը կորցնելով, նորից հարձակվեց Ռուսաստանի վրա` մեղադրելով, որ նա էներգակիրները որպես հիբրիդային զենք է օգտագործում` որպես իր արտաքին քաղաքական շահերը առաջ մղելու լծակ և եվրոպական միասնությունը քանդելու սեպ։
Այս պնդումները որքան սովորական են, նույնքան էլ ստահոդ։
Բալթիկ ծովի հատակին գտնվող մայրուղով գազի հոսքը նվազել է ոչ թե ռուսական Գլխավոր շտաբի խորամանկ ծրագրի շրջանակում, այլ այն պատճառով, որ պլանային տեխսպասարկման ժամանակ շարքից դուրս է եկել հերթական գազամուղ ագրեգատը։
Հաշվի առնելով, որ մայրուղու ամբողջ երկարությամբ` մինչև Գերմանիայի ափը, այլ միջանկյալ կոմպրեսորային կայաններ չկան, ֆիզիկայի անգութ ձեռքով գազի հոսքը սովորական դարձած օրական 164 միլիոն խորանարդ մետրից իջել է մինչև 30-ից մի փոքր ավելի խորանարդ մետրի։
Պետք է նշել, որ սա Սմոլենսկից դեպի արևմուտք ծավալվող տրագիկոմեդիայի արդեն երկրորդ սերիան է։
Նախորդ ամսվա ընթացքում ամբողջ Եվրոպան ուշադիր հետևում էր առաջին տուրբինի «արկածներին», որը Siemens Energy ընկերությունը (Ռոստեխնադզորի երաշխավորությամբ, որի հետ նա լիովին համաձայնել է) անջատեց, ապամոնտաժեց և վերանորոգման համար ուղարկեց Կանադա: Օտտավան Վաշինգտոնի պահանջով «ձերբակալեց» ագրեգատը` պատճառաբանելով հակառուսական պատժամիջոցային քաղաքականությամբ, և հրաժարվում էր վերադարձնել այն այնքան ժամանակ, մինչև որ իրավիճակը գազային շուկայում (Գերմանիայում` մասնավորապես և Եվրոպայում` ընդհանրապես) հայտնվեց հուսահատության անդունդի հատակին։
ԵՄ երկրները համաձայնեցրել են գազի սպառման նվազեցման ծրագիրը. ԶԼՄ
Բազմաթիվ և երկարատև բանակցություններից հետո Բեռլինը կարողացավ իր սեփականությունը հետ «քերել», և միայն կռահել կարելի է, թե ինչ ստորացումներ են ստիպված եղել հանդուրժել գերմանացիները։ Սակայն տարաբախտ տուրբինն այդպես էլ «Պորտովայա» գազակոմպրեսորային կայան չհասավ. խճճվեց քաղաքական ինտրիգների ու երկերեսանիության սարդոստայնում։
Գերմանիան Ռուսաստանի հերթական անգամ մեղադրեց, որ վեջինս չի ուզում վերցնել տուրբինը և այդ պատճառով էլ ձգձում է մաքսային փաստաթղթերի ձևակերպումը։ Ի պատասխան «Գազպրոմը» միանգամայն խելամտորեն նշեց, որ չի հասկանում ագրեգատի ընթացիկ կարգավիճակը և հետագա հնարավոր սահմանափակումները, որոնք կարող են ծագել գազատարի աշխատանքի և դրա ենթակառուցվածքի սպասարկման ժամանակ։
Պարզ ասած` ինչպես կպահի իրեն համերաշխ արևմտյան կոլեկտիվը։
Մինչև հիմա, օրինակ, բացարձակ պարզ չէ` Կանադան թույլ կտա՞ արդյոք մյուս Siemens տուրբինների անարգել ներմուծումը, վերանորոգումն ու վերադարձը, թե՞ յուրաքանչյուր ագրեգատը ստիպված են լինելու ժամանակի անորոշ ձգձգումով և գրեթե մարտերով վերադարձնել։
Առավել ևս, որ գերմանական կողմից ճանաչված տեխնիկական փորձաքննության պահանջների համաձայն` առաջիկա ամիսներին պետք է վերանորոգման գնան նաև մյուս գազամուղ ագրեգատները: «Գազպրոմի» հարցերը միանգամայն տրամաբանական են. ընկերությունը պետք է հասկանա արդյունահանման և արտահանման հորիզոնը, որովհետև բնական գազը ածուխ չէ, այն չես կարող դարսել ուղարկման նավահանգստում և սպասել արտահանման թույլտվությանը, այն արդյունահանվում և տեղափոխվում է բացառապես օրենքով նշվող և շատ վաղուց հայտնի ծավալներով։
Այս ամբողջ տուրբինային կարուսելը տեղի է ունենում Եվրամիության հուսահատ ծամածռությունների ֆոնին, որը փորձում է հաղթահարել տիեզերքի օրենքները։
Ամբողջ նախորդ ամիսն անցավ Եվրահանձնաժողովի վերջնագրային պահանջների ստվերում, որը դաշինքի անդամ երկրներից գրեթե սպառնալով պահանջում էր գազի սպառումը կրճատել 15 տոկոսով։ Պայմանով, որ ամբողջ եվրազոնան տարեկան սպառում է 396,6 մլրդ խորանարդ մետր երկնագույն վառելիք, եվրաչինովնիկները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է սպառումից հանել ամբողջ 60 միլիարդ խորանարդ մետր` միաժամանակ չսպանելով յուրաքանչյուր առանձին երկրի արդյունաբերությունը։ Հասկանալու համար պատկերացնենք, որ դա աննշան չափով է քիչ գազի այն ծավալից, որը սպառում են Գերմանիայի արդյունաբերությունն ու բնակչությունը։
Եվրոպայում գազի գները բարձրացել են 10 տոկոսով
Հասկանալու համար, թե որքան կրիտիկական է ներկայիս իրավիճակը, բավական է ասել, որ նախագիծը գրեթե անմիջապես տապալվեց մի շարք երկրների կողմից, որոնց կառավարությունները չկարողացան նոր էներգետիկ մաթեմատիկայի մեջ իրենց համար ընդունելի պատասխան գտնել: Սպասելիքներին հակառակ` այս անգամ սաբոտաժի հեղինակը ոչ թե Եվրոպայի մշտական սկանդալիստ Հունգարիան էր, այլ նախկինում մշտապես համաձայնության միացյալ ճակատով հանդես եկող Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան և Հունաստանը։
Այնտեղի ֆինանսիստներն ու էներգետիկներն այդպես էլ չկարողացան հորինել, թե ինչպես են հաղթահարելու ձմեռն առանց ռուսական գազի այնպես, որ չսառեցնեն իրենց բնակչության ու ձեռնարկությունների մի մասը։ Վեճերն այնքան երկար տևեցին ու այնքան անօգուտ եղան, որ վերջում Եվրոպայի խորհուրդը հրաժարվեց վավերացնել նախագիծը և որոշեց, որ երկրները պետք է այդպիսի պարտավորություններն անհատապես վերցնեն իրենց վրա, ոչ թե բրյուսելյան մեծամասնության որոշմամբ։
Փաստորեն հիմա մենք տեսնում ենք այնքան գովերգված եվրոպական միասնականության փլուզումը, որն առանձին ազգային շահերի առաջին իսկ սպառնալիքի պարագայում բոլոր կարերից քանդվեց։
Եվրոպան ԱՄՆ–ի նկատմամբ սեփական վասալային քաղաքականության գերին է։
Մի կողմից արևմտյան դաշինքի մասնակիցները շատ են ուզում պատժել համառ ու անզիջում ռուսներին, մյուս կողմից` իրավիճակն այնքան սրընթաց է վատթարանում, որ եթե վաղը պայմանական Ավստրիան ինքնուրույնություն ցուցաբերիև փորձի էներեգակիրների մատակարարման մասին անհատապես պայմանավորվել Մոսկվայի հետ, նրան տեղնուտեղը դավաճան կհայտարարեն, ամոթի խարան կդնեն ու կնետվեն նույն բանն անելու։ Երկրորդ անգամը կարծես արդեն այդքան ամոթալի չէ։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առանց ռուսական գազի ձմռանը
Գազի դեֆիցիտը մետաղի մակերեսին հայտնված ժանգի բծի նման տարածվում է նաև եվրագոտու սահմաններից դուրս։ Բառացիորեն մի քանի օր առաջ Կիևից Ամերիկային ուղղված կոչեր հնչեցին` երիտասարդ դեմոկրատիայի համար մի տեսակ «գազային լենդ–լիզ» կազմակերպելու պաղատանքով։
Տեղի մասնագետների հաշվարկներով՝ Ուկրաինային աշուն–ձմեռ ժամանակահատվածում ողջ մնալու և գոյատևելու համար 10 միլիարդ դոլարի ամերիկյան հեղուկացված բնական գազ պետք կլինի։ Հաշվի առնելով, որ Նահանգներում ՀԲԳ–ի բոլոր տերմինալներն աշխատում են հնարավորությունների ամբողջ ուժով, իսկ Ուկրաինային հատկացվող գումարային օգնությունը սրընթաց նվազում է, ռեգազիֆիկացիոն տերմինալով համալրված ոչ մի հատիկ նավահանգիստ չունեցող Կիևի ցանկությունը համեմատելի է Մարս մոլորակում առանց սկաֆանդրի զբոսնելու ցանկության հետ։
Ամենապարզ լուծումը կլիներ «Հյուսիսային հոսք 2»–ի գործարկումը, որի 55 միլիարդ խորանարդ մետր հզորությունը գուցե բոլոր խնդիրները չէր լուծի, բայց զգալիորեն կնվազեցներ ճգնաժամի սրությունը։ Բայց այստեղ ևս առաջին ջութակը ոչ թե տրամաբանության, այլ քաղաքականության ձեռքին է։
Օրերս Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը Բրյուսելում հայտարարել է, որ երկրորդ հոսքի գործարկումը կդառնա Եվրոպայի կապիտուլյացիան և ամբողջ պատժամիջոցային քաղաքականության ձախողումը։ Դա շատ գեղեցիկ էր հնչում, թեև շահագրգռված անձիք այդպես էլ ռուսական կապույտ վառելիքը փոխարինելու բաղադրատոմսեր չլսեցին։
Մենք բոլորս բացառիկ պատմական ներկայացման ականատեսն ենք։ Մեր աչքի առաջ լայնածավալ զավեշտ է խաղացվում, որտեղ ռուսատյաց քաղգործիչները սեփական քաղաքացիներից պահանջում են ավելի քիչ լողանալ, հուլիսյան շոգերի ամենաթեժ պահին օդորակիչը չմիացնել, ավտոմեքենաներից հեծանիվի անցնել և բոլոր հասանելի միջոցներով վնաս հասցնել Ռուսաստանին։ Ցանկությունների և իրականության անլուծելի հակասության պատճառն այն է, որ ռուսական էներգակիրները ոչնչով չեն կարող փոխարինել։
Ոչ մի տարածաշրջան կամ երկիր այդպես էլ չհամաձայնեց փոխարինել ռուսական արտահանման գոնե կեսը, իսկ Սաուդյան Արաբիայի նման երկրները մեր նավթագործներին նույնիսկ առաջարկում են համակարգել արդյունահանման ջանքերն ու ծավալները։ Եվրոպան, որը սրբորեն վստահ է, որ վերպետական կառույց է հանդիսանում և ի վիճակի է իր կամքը թելադրել երկրներին և ամբողջ մայրցամաքների, ջղաձգվում–թպրտում է, կուլ տալով բնավ ոչ թթվածինը, այլ փրկարար գազի վերջին կաթիլները։
ԵՄ-ն ուզում է փոխհատուցել ՌԴ-ից գազի պակասն անգամ էկոլոգիապես ոչ մաքուր էներգակիրներով
Մեր երկրին այնքան երկար մեղադրեցին բնական գազը որպես զենք օգտագործելու համար, որ այդ վախն իրականություն դարձավ։ Ամենազավեշտալին այն է, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ բացարձակ ոչինչ չի արել։
Լրահոս
0