Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Թաղավարդի և Կարմիր Շուկայի ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanԿարմիր Շուկա
Կարմիր Շուկա - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական ԶՈւ–ն հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ է վարել Արցախի 2 համայնքների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժն այսօր անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
Լրահոս
0