Ադրբեջանի ԶՈւ-ն մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախում

© Photo : official site of MoD of RAՀայ զինծառայողը մարտական դիրքում
Հայ զինծառայողը մարտական դիրքում - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Հայ զինծառայողը մարտական դիրքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժն այսօր անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։
Լրահոս
0