Գրիգորյանի հետ կապված լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվեր խափանման միջոցը. նախարար

© Sputnik / Aram NersesyanԿարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կարեն Անդրեասյանը նշում է, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գործող իշխանությունը կապ չունի ընդդիմադիրներին կալանքից ազատելու հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիրների` վերջին շրջանում ազատ արձակվելը։
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը
Դատական նիստի ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո գրավի դիմաց ազատ արձակվեց բլոգեր Միկա Բադալյանը, կալանքի ժամկետը լրանալու հիմքով` «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Իշխանությունն ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այդպես էլ հիմա որևէ կապ չունի վերջիններիս ազատ արձակման հետ։ Այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ կալանքը գրավով կամ որևէ այլ ձևով փոխարինելը ողջունելի է»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` երբ մարդիկ ազատ են արձակվում, քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվում են, ինչն ուրախալի է։
Անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին, նախարարը նշեց, որ իր խորը ցավն է արտահայտում այդ կապակցությամբ։ Նրա խոսքով` ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել, այսինքն` Գրիգորյանի հետ կապված լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որպեսզի վերանայվի նրա խափանման միջոցը։
Անդրեասյանը հավելեց, որ, ամեն դեպքում, ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին ավելի ուշադիր լինել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից: Նա նաև հույս հայտնեց, որ առանձին մարդիկ չեն չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից։
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի նիստերի դահլիճում. տեսանյութ
Լրահոս
0