https://armeniasputnik.am/20220728/aveli-qan-520-zintsarajvogh-kogtvi-bnakarani-dzerq-berman-petakan-tsragric-45887195.html
Ավելի քան 520 զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից
Ավելի քան 520 զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից
2022 թվականին ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, որոնցից 492-ին առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T11:20+0400
2022-07-28T11:20+0400
2022-07-28T11:34+0400
հիփոթեքային վարկ
զինծառայող
հայաստան
բնակարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38144390_0:0:1920:1080_1920x0_80_0_0_827efaacdad3fde060ccdf7e4667edbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կառավարության որոշմամբ 526 պայմանագրային զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից և կստանա վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։«Նախատեսվում է պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին»,- նշեց Սարգսյանը։Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելեց, որ 2022 թվականին սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, որոնցից 492-ին առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1f/38144390_240:0:1680:1080_1920x0_80_0_0_faf9663e14b2ef4f26c4a1b7644e3b06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հիփոթեքային վարկ, զինծառայող, հայաստան, բնակարան
հիփոթեքային վարկ, զինծառայող, հայաստան, բնակարան
Ավելի քան 520 զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից
11:20 28.07.2022 (Թարմացված է: 11:34 28.07.2022) 2022 թվականին ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, որոնցից 492-ին առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կառավարության որոշմամբ 526 պայմանագրային զինծառայող կօգտվի բնակարանի ձեռքբերման պետական ծրագրից և կստանա վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Նախագիծը նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Նախատեսվում է պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվելու նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու այն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայողներին` 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում։
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելեց, որ 2022 թվականին սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող, որոնցից 492-ին առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել։