00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են Կարսի բնակիչներն անհամբեր սպասում սահմանի բացմանը. Թուրքագետի տեսակետը

Ինչո՞ւ են թուրքական Կարսի բնակիչներն անհամբեր սպասում սահմանի բացմանը
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե Թուրքիայի Կարս քաղաքի բնակչությունն ինչու կարող է ոգևորված լինել հայ-թուրքական սահմանի բացումից։
Հայ-թուրքական սահմանի հավանական բացման դեպքում Կարսի բնակչությունն առաջինն շահառուներից է լինելու ու, բնականաբար, իրենց պետք է սահմանի բացումը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մեկնաբանելով թուրքական մեդիայում հնչող կարծիքները, թե Կարսի բնակչությունն անհամբեր սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը։
«Կարսեցիներն ուրախանում են, իհարկե, որովհետև փող են աշխատելու։ Հայերը կգնան, ամեն տեսակի ապրանք կառնեն իրենցից։ Իրենք կորցնելու բան չունեն, միայն շահելու են, այդ պատճառով էլ միայն կողմնակից են, որ հայ-թուրքական սահմանը բացվի»,- ասաց Լոքմագյոզյանը։
Թուրքագետը հիշեցրեց՝ 90-ականների սկզբին, երբ գնացքը դեռ աշխատում էր, Հայաստանից հազարավոր մարդիկ էին գնում Կարս։ Նրանք ինչ-որ ապրանքներ էժան գնում էին, տանում էին այնտեղ թանկ վաճառում, Կարսից էլ ինչ-որ բաներ գնած վերադառնում էին։ Այն ժամանակ, Լոքմագյոզյանի խոսքով, Կարսը բավական զարգացավ, տեղացիներն, այսպես ասած, «փողի տեր» դարձան։ Սա է պատճառը, որ հիմա Կարսի բնակչության համար շատ հարմար պիտի լինի հայ-թուրքական սահմանի բացումը։
«Սկսեցին աշխատել տաքսու վարորդները, ռեստորանները, բեռնատարները։ Մարդիկ շատ գոհ էին այդ առևտրից, որովհետև հայերը գնում-հասնում էին Կարս, այնտեղից առևտուր էին անում, ինչ-որ «քրջ ու փալաս» վերցնում, գալիս էին հետ։ Այնպես եղավ, որ Կարսի խանութպաններն արդեն սկսեցին Ստամբուլից ամեն տեսակ ապրանք պատվիրել ու բերել»,- պատմում է Լոքմագյոզյանը։
Այն ժամանակ էր, նրա խոսքով, որ ի հայտ եկավ «Ղարսի խորոված» արտահայտությունը։ Հայերը Կարսում առաջին անգամ տեսել էին այդ շաուրման կամ թուրքական «դյոներ» կոչվածն ու քանի որ նախկինում այլ տեղ չէին տեսել նման բան, այն կոչեցին «Ղարսի խորոված»։
ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
Թուրքագետը նշում է՝ սահմանամերձ մյուսը քաղաքը՝ Իգդիրն է անգամ ուրախ սահմանի բացմամբ, թեպետ այդ քաղաքի հիմնական բնակչությունն ադրբեջանցիներ են։
«Եթե ցամաքային ճանապարհը բացվի, այն ուղիղ կապելու է Իգդիրի հետ։ Այն ժամանակ իգդիրցիներն էլ էին ուրախանում, որ կարսեցիների նման փող էին աշխատելու, բայց, ի դժբախտություն իրենց, դեռ սահմանը չբացված, Թուրքիան փակեց այն, և իրենք ընդհանրապես ոչ մի կոպեկ չստացան այդ ամենից»,- ասաց Լոքմագյոզյանը։
Լոքմագյոզյանը այդ քաղաքների բնակչությանը բնորոշում է որպես առևտրական ու նշում՝ առևտրական մարդն ազգություն չունի, նա առաջին հերթին նայում է իր եկամտին ու փողին։ Թե ով է իրեն փող բերում, կարևոր չէ, իսկ եթե հայն է փող բերողը, շատ էլ լավ կընդունի։

Թուրքագետը նաև ընդգծեց՝ այդ սահմանի բացելը կամ փակելը բնակչության կարծիքից չի կախված, այն կախված է միայն Թուրքիայի մեծ քաղաքականությունից, և Թուրքիան այդ սահմանը չի բացի, մինչև իր պահանջները չբավարարվեն։

Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյլիօղլուն թուրքական Bianet լրատվակայքի հետ զրույցում նշել էր, թե Կարսի բնակչությունն անհամբեր սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Թուրքական «Կարս» թերթը ևս վերջին շրջանում հաճախ նույն ձևակերպմամբ գրում է Կարսի բնակչության՝ հայ-թուրքական սահմանի բացմանը սպասելու մասին։
Ավելի վաղ, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը պատմել է նախկինում գործած Գյումրի-Կարս երկաթուղու աշխատակիցների մասին, որոնք, ըստ աղբյուրի, ևս նշել էին, թե ցանկանում են, որ երկաթգիծը վերականգնվի։
Լրահոս
0