Խաչատուր Քոքոբելյանի հայրը դուրս է եկել տնից և չի վերադարձել. նախաձեռնվել է վարույթ

© Sputnik / Asatur YesayanysԽաչատուր Քոքոբելյան
Խաչատուր Քոքոբելյան - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաքննություն է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի ֊ Sputnik. Որոնվում է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Խաչատուր Քոքոբելյանի հետ, վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանել իրավիճակը։
Նշենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26–ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Այժմ իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Լրահոս
0