00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կոշտ առճակատում է սպասվում»․ ինչո՞ւ են ուզում ՆԱՏՕ-ն Ջոնսոնին տալ

© AP Photo / Stefan RousseauԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չհասցրին Բորիս Ջոնսոնին վռնդել Մեծ Բրիտանիայի կառավարությունից, ու ահա ԶԼՄ-ները նրան աշխատանքի նոր վայր են ընտրել՝ առաջարկում են նրան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակել: Պահպանողական կուսակցությանն այդ գաղափարը դուր է գալիս։ Ոմանք Ջոնսոնին համարում են «ազգի խայտառակություն», բայց Ռուսաստանի դեմ գլխավոր մարտիկի դերի համար նա միանգամայն հարմար է։ Բրիտանական էքսցենտրիկ քաղաքական գործչի կարիերայի հեռանկարների մասին ընթերցեք ՌԻԱ Նովոստիի հոդվածագիր Միխայիլ Կատկովի նյութում։

Արևմուտքի «Բազեն»

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին պետք է ընտրեն 2023-ին: The Telegraph-ի կարծիքով՝ Բորիս Ջոնսոնն այդ պաշտոնին համապատասխանում է ակտիվ հակառուսական դիրքորոշման շնորհիվ: Բացի այդ, ինչպես պնդում է Brexit-ի նախկին նախարար Դևիդ Ջոնսոնը, հենց Բորիս Ջոնսոնն է համոզել Շվեդիային ու Ֆինլանդիային հայտ ներկայացնել դաշինքին:
Պահպանողական կուսակցությունում աջակցում են նախաձեռնությանը։ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում թորիների ներկայացուցիչ Ռիչարդ Դրաքսի խոսքով՝ Ջոնսոնն ականավոր բրիտանացի է: Բացի այդ, նա կարող է հենվել Կիևի լոբբիստական ներուժի վրա։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում են Ջոնսոնյուկ՝ նա շատ հոգեհարազատ է ուկրաինացիներին։ Նախագահի գրասենյակի կայքում նույնիսկ պետիցիա կա, որում խնդրում են նրան Ուկրաինայի վարչապետ նշանակել։
«Աստա Լա Վիստա, բեյբի՛». Ջոնսոնն այսպես է հրաժեշտ տվել խորհրդարանին
Որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Ջոնսոնն առաջին հերթին օգտակար կլինի ԱՄՆ-ին, որը Ռուսաստանի դեմ պայքարում եվրոպական դաշնակիցներից ավելի մեծ վճռականություն է ակնկալում:
Բրիտանացու օգտին է նաև այն, որ նա խոստացել է մինչև 2030-թվականն ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը երկուսից մինչև ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, նշում է Mirror-ը: Դաշինքին ձեռնտու է, եթե նա շարունակի գնալ այդ ուղղությամբ գլխավոր քարտուղարի դերում։

Ներքին պառակտում

Ջոնսոնը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայից ՆԱՏՕ-ի չորրորդ ղեկավարը, բայց այլ թեկնածուներ էլ կան։ 2021-ին ԶԼՄ-ները հավակնորդների թվում անվանում էին Գերմանիայի, Խորվաթիայի, Լիտվայի և Էստոնիայի նախկին ղեկավարներ Անգելա Մերկելին, Կոլինդա Գրաբար Կիտարովիչին, Դալյա Գրիբաուսկայտեին ու Կերստի Կալյուլայդին: Այստեղ գործում է գենդերային հավասարության արևմտյան քաղաքականությունը. ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն կին գլխավորի։
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետի օգտին հավանաբար կքվեարկեն Կանադան, Լեհաստանը, Ռումինիան, Մերձբալթյան երկրները, Չեխիան, Խորվաթիան և այլ ռուսատյաց երկրներ։ Սակայն հարցն ամենևին էլ կանխորոշված չէ։ Ինչպես արտահայտվել է բրիտանական բանակի նախկին ղեկավար Ռիչարդ Դանաթը, այդ մարդը «ազգի խայտառակությունն» է։ Իսկ արտասահմանում նրա մասին հաճախ ավելի վատ են մտածում։
Ջոնսոնի դեմ կարող են հանդես գալ Եվրամիության առաջնորդները։ Օրինակ, The Telegraph-ը կասկածում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը եվրոպական ինտեգրման գլխավոր կողմնակիցն է, կսատարի Լոնդոնը ԵՄ-ից դուրս բերած մարդուն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը տարբեր պատրվակներով զսպում է Կիևին ռազմական տեխնիկայի լայնածավալ մատակարարումները, նույնպես հիացած չէ ՆԱՏՕ-ի ղեկավարի աթոռին Ջոնսոնին տեսնելու հեռանկարից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված իրավիճակն ավելի բարդ է։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը մինչ օրս ավարտված չէ։ Բանակցություններում Ջոնսոնի հայտնվելը, որը վիրավորական ոտանավորներ է գրել Թուրքիայի առաջնորդի մասին, ակնհայտորեն չի հեշտացնի իրավիճակը։ Ընդ որում, Թուրքիան ունի ռազմական դաշինքում թվով երկրորդ բանակը։
Կանոնադրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ընտրում են միաձայն: Գործնականում դրան հասնում են ոչ պաշտոնական դիվանագիտական շփումների միջոցով։ Օրինակ, 2009-ին Անկարան դեմ էր Անդերս Ֆոգ Ռասմուսենին, բայց վետո չէր դրել։

Գլխավոր թշնամին

ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգն արդեն այս տարի պետք է հրաժարական տար, սակայն ուկրաինական ճգնաժամի պատճառով դաշինքում որոշվել է հետաձգել դա: Ստոլտենբերգին մեղադրում են անվճռականության մեջ։ Նա ոչ միայն Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակից է, այլեւ հրաժարվել է փակել Ուկրաինայի օդային տարածքը. Կիևում դա շատերը որպես դավաճանություն ընկալեցին։
Հունիսի վերջին Մադրիդում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ Մոսկվային «դաշնակիցների անվտանգության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիք» են անվանել: Այդ կապակցությամբ դաշինքին ակնհայտորեն պետք է ինչ-որ մեկը, որն ավելի արմատական տրամադրված կլինի, քան գործող գլխավոր քարտուղարը։ Նման կարծիք ունեն ՌԻԱ Նովոստիի հարցման մասնակիցները:
Եվրաատլանտյան համագործակցության ասոցիացիայի նախագահ, ՌԳԱ ԻՆԻՈՆ-ի փոխտնօրեն Տատյանա Պարխալինան ընդգծում է՝ Ջոնսոնը գլխավորել է Եվրոպայի երկրների խումբը, որը պնդում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի մինչև հաղթանակ, այսինքն՝ մինչև 1991 թվականի սահմանների վերադարձը:
«Գլխավոր քարտուղարը կհամակարգի դաշինքի անդամներին ու խնդիրների սեփական լուծումները կառաջարկի։ Եթե 2023-ի աշնանը Արևմուտքում Մոսկվայի հետ կոշտ առճակատման պահանջը պահպանվի, Ջոնսոնի ընտրությունը միանգամայն հավանական է», — նշում է նա։
«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» պարբերականի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ Ջոնսոնի էպատաժը տոնական մթնոլորտ կմտցնի դաշինք, սակայն դա բոլորին չէ, որ կուրախացնի։
«Ջոնսոնն ակտիվորեն աջակցում է Ուկրաինային։ Նրա վճռականությունը ոմանց վստահություն է տալիս, իսկ մյուսներին վախեցնում է։ Ջոնսոնի ընտրությունը ոչ մի կերպ չի փոխի ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, քանի որ գլխավոր քարտուղարի դերում նա պատշաճ գործառույթներ չի ունենա, բայց նա կկարողանա բևեռացնել դաշինքի մասնակիցներին», - ընդգծել է քաղաքագետը։
Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի բյուրոկրատական ապարատը Ջոնսոնին վերահսկողության տակ կպահի ու թույլ չի տա նրա բնավորության առանձնահատկություններին՝ կամայականությանը, պայմանականությունների անտեսմանն ու ցինիզմին, գերակշռել դաշինքի ռազմավարական շահերից։
Լրահոս
0