00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուս-իրանական «SWIFT»-ը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար․տնտեսագետ

SWIFT-ի ռուս-իրանական տարբերակը կարող է ընդգրկել նաև Հայաստանը, Հնդկաստանը, Չինաստանը
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՌԴ և Իրանի համատեղ միջբանկային համակարգ ստեղծելու մասին։
Հայաստանը ևս կարող է օգուտ ունենալ SWIFT-ի նման ստեղծվող ռուս-իրանական միջբանկային համակարգից։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով ՌԴ-ի և Իրանի կողմից ստեղծվելիք միջբանկային համակարգի մասին։
Իրանի տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հայտնել է, որ Թեհրանն ու Մոսկվան աշխատում են SWIFT-ի նման միջբանկային վճարային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ երկու երկրներն արդեն առաջարկել են այդպիսի համակարգի մեկական տարբերակ:

«Հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում միակ երկիրն ենք, որը սահմանակից է Իրանին, ու որի հետ ունենք բավական լավ հարաբերություններ, Հայաստանը ևս կարող է օգուտ ունենալ այդ համակարգից»,- ասաց Պարսյանը։

Իրանը 2019 թվականին ԵԱՏՄ հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր է կնքել 3 տարով, որն այս տարի ավարտվում է, և նախատեսվում է, որ պետք է երկարաձգվի։ Պարսյանի խոսքով՝ այդ առևտրաշրջանառությունը սպասարկելու համար պետք են համապատասխան վճարային համակարգեր, բայց Իրանն անջատված է SWIFT համակարգից, իսկ դա խանգարում է փոխանցումներ կատարելուն։
«Հաճախ իրանական ընկերությունները խնդիր են ունենում իրենց ապրանքների վճարումները ստանալու մասով։ Կանխիկ են պահանջում կամ երրորդ երկրների միջոցով են այդ գումարները ստանում, ինչը լրացուցիչ ծախս է առաջացնում։ Շատ կարևոր է, որ նման համակարգ լինի, որը թույլ կտա փոխանցումները կազմակերպել՝ շրջանցելով միջազգային համակարգերը»,- նշեց Պարսյանը։
Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին
Հայաստանի մասով Պարսյանը նշում է, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է ունենան այդ համարձակությունը նման գործընթացի մեջ մտնելու՝ առանց վախենալու արևմտյան գործընկերների արձագանքից։ Հարցին՝ արդյոք ռուս-իրանական համակարգի մեջ մտնելը չի՞ վտանգի SWIFT համակարգում մեր ներգրավվածությունը, Պարսյանը պատասխանեց, որ դրանք միմյանց հետ պայմանավորված չեն։
«Մենք կարող ենք դա SWIFT-ին զուգահեռ օգտագործել։ Մենք այս տարածաշրջանում այլընտրանք չունենք։ Հայաստանն այս պահին տնտեսական, քաղաքական, ռազմական շրջափակման մեջ է, և Հայաստանի նկատմամբ խիստ պահանջներ դնելն անհասկանալի է։ Ժամանակին էլ խոսվում էր այն մասին, թե ինչպես արևմուտքը կվերաբերվի, եթե մենք ունենանք գազատար կամ էլեկտրահաղորդման գիծ, բայց մենք դա կառուցեցինք։ Այսինքն` պիտի համարձակ լինենք ու մեր նպատակները հստակ սահմանենք, նաև մեր բոլոր գործընկերների հետ զուգահեռաբար աշխատենք»,- նշեց տնտեսագետը։
Ռուս-իրանական համակարգի աշխարհագրությունը, տնտեսագետի կարծիքով, կարող է հասնել մինչև Հնդկաստան ու Չինաստան։ Այս պահին, նրա տվյալներով, Հնդկաստանն իր փոխանցումների մասով ևս քննարկումների մեջ է Ռուսաստանի հետ։ Չինաստանն էլ մտածում է այս ուղղությամբ, խոսվում է նաև առևտրաշրջանառությունն ազգային արժույթներով իրականացնելու մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի` Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության սկսելուց հետո արևմուտքը մի շարք պատժամիջոցներ է կիրառել ՌԴ նկատմամբ, այդ թվում՝ որոշ ռուսական բանկեր դուրս թողնելով SWIFT համաշխարհային միջբանկային համակարգից։ Նույն պատժամիջոցն արևմուտքը ավելի վաղ կիրառել էր նաև Իրանի նկատմամբ։
Պատժամիջոցներից հետո Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանն պատրաստում են SWIFT միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգը շրջանցելով ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերի միավորումը:
Լրահոս
0