Ուժեղացված ծառայություն Երևանում. մեկ օրում 27 անձ է ձերբակալվել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանները ավտոմեքենաներում զենք ու թմրամիջոցներ են հայտնաբերել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Երևանի տարբեր վարչական շրջաններում երեկ երեկոյան ուժեղացված ծառայություններ են իրականացրել։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի համար բերված հեռուստացույցում բջջային հեռախոս է հայտնաբերվել
Ըստ հաղորդագրության` իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատրճանակներ, դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն, մեքենաներից մեկում` «SS» մարտական ատրճանակ։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։
Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանում. 1 կին ու 1 տղամարդ հիվանդանոց են տեղափոխվել
Լրահոս
0