Երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են` Հայաստանի Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Եղանակի տեսություն
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հուլիսի 29-ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +34....+37 աստիճան։
Լրահոս
0