«Գյումրեցի պապիկների» գործով կալանավորված 5 տղաներից երեքն ազատ են արձակվել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեռ անազատության մեջ են Գոռ Սարգսյանը ու Տարոն Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Գյումրեցի պապիկների» գործով մեղադրյալներից 3-ն ազատ են արձակվել կալանքից։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։
Հայտնել էինք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Դեպքի առնչությամբ քրգործ էր հարուցվել, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գոռ Սարգսյանը, Գևորգ Մուրադյանը կալանավորվել էին։

«Շիրակում պատահած մի սադրանքի հետևանքով մեր ընկերներից 5-ը կալանավորվել էին։ Նրանցից երեքն արդեն ազատության մեջ են` գրավի դիմաց։ Ցավոք, դեռ անազատության մեջ են Գոռ Սարգսյանը ու Տարոն Մանուկյանը։ Վստահ ենք, որ վաղ թե ուշ արդարության ճանապարհով մեր բոլոր ընկերները նորից այս պայքարին են միանալու»,- ասաց Սևակ Նազարյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ին կալանավորել էին։
Լրահոս
0