00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորիչին անխոս սիրել չի լինում. կոմպոզիտորին նվիրված համերգն ու երգիչների հուշերը

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Գրիգորյանին նվիրված համերգ
Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ
Բաժանորդագրվել
Կատարվեց կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անկատար մնացած նպատակներից մեկը։ Վաղուց ծրագրված համերգը երևի կանցկացվեր այս աշնանը, եթե ճակատագիրն այլ ընթացք ունենար։ Մեկ բեմում հավաքվել էին մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի կյանքում Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել։
«Սերը պետք է անխոս լինի, մի անգամ, կես բառ... սիրո մեջ էլ պետք է կուշտ լինել, անկուշտ սերերը միշտ վատ են վերջանում»... ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը հուլիսի 31-ին կդառնար 64 տարեկան։ Նա ծննդյան օրը միշտ անցկացնում էր Բջնիի իր ամառանոցում, բայց այս անգամ նրա հարազատները, մտերիմներն ու երկրպագուները հավաքվել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` նրա տարեդարձը մեծ համերգով նշելու։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Գրիգորյանին նվիրված համերգից առաջ
Звезды эстрады фотографируются перед концертом, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Արթուր Գրիգորյանին նվիրված համերգից առաջ
Բեմում հավաքվել էին այն արտիստները, որոնց շատ էր գնահատում Արթուր Գրիգորյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Երգի պետական թատրոնի հին ու նոր սերունդները։
Համերգի կազմակերպման շարժառիթը Արթուր Գրիգորյանն էր, շարժիչը` Գրիգորյանի դուստրը` Մանե Գրիգորյանը, որն այսօր ոչ միայն Երգի պետական թատրոնի տնօրենն է, այլև ամեն ինչ անում է հոր թողած երաժշտական ժառանգությունը սրբորեն պահելու, նոր երգերը գործիքավորելու համար, այնպես, ինչպես պատկերացնում էր մաեստրոն։
Sputnik Արմենիան համերգից առաջ զրուցեց Արթուր Գրիգորյանի հետ ճանապարհ անցած մարդկանց հետ։
Երգահան Անիտա Հախվերդյան
Այս ձևաչափով համերգ կազմակերպելու մտահղացումը վաղուց կար, և նախադեպը տարիներ առաջ եղել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մի քանի ամիս առաջ շատ հախուռն որոշեցինք այս համերգն իրականացնել և լծվեցինք գործի։ Շատ մարդիկ իրենց աջակցությունը ցուցաբերեցին համերգի կազմակերպման համար, այդ թվում` Երևանի քաղաքապետարանը և ԿԳՄՍ նախարարությունը։
Կարճ ժամանակահատվածում հաջողվեց այս մասշտաբի համերգ իրականացնել, քանի որ կազմակերպիչը Գրիգորյանի դուստրն էր` Մանե Գրիգորյանը։ Նա մեծ սիրով ու կամքով, ռեժիսոր Արթուր Մանուկյանի ձեռագրով կարողացավ իրականացնել հոր` արդեն իսկ ծրագրած համերգը։
Մենք երաշխավորներն ենք իր ստեղծած միջավայրի և պարտական ենք իրեն։ Համերգը մանրակրկիտ մտածված է, ինձ թվում է` ինքը գոհ կլիներ։
Մեր գործը մի քիչ հեշտ էր, որովհետև նվագախմբի համար գրված էին պարտիտուրաներ, և ինքն էր որոշել, թե որ երգերը պետք է հնչեին, և արդեն նախանշել էր, թե ովքեր պետք է լինեին կատարողները։ Մենք իր գծած ծրագրով ենք շարժվել։
© Sputnik / Aram NersesyanԱնիտա Հախվերդյան
Анита Ахвердян во время концерта в СКК, посвященного памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Անիտա Հախվերդյան
Հաղորդավար Ավետ Բարսեղյան
Մաքսիմալ արվում է ամեն ինչ, որ ամեն դետալ, ամեն հնչած նոտա, էներգետիկա լինի Արթուր Գրիգորյանին մոտ։ Անընդհատ իր ներկայությունն ենք զգում, թե ինչ կասեր այս երգից հետո։ Անգամ համերգի ծրագիրը կազմելիս նա է մեր մտքում եղել։ Մարդիկ, որոնք հավերժանում են հնչյունի մեջ, մահ չունեն։ Մենք զգում ենք ներկայությունդ, մաեստրո՛, շնորհավոր ծնունդդ։
© Sputnik / Aram NersesyanԱվետ Բարսեղյան
Авет Барсегян перед концертом в СКК, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Ավետ Բարսեղյան
Երգիչ Ռուսլան Էլյազյան
Իրականում մեծ գործ է արվել։ Ամեն մարդ ունեցել է իր ներդրումը, մեկը` երգելով, մեկը՝ օգնելով, որպեսզի հանդիսատեսը զգա Արթուր Գրիգորիչի ներկայությունը։ Ես չեմ կարծում, որ մեզ պետք է շնորհակալություն հայտնել, որովհետև դա մեր պարտքն է։ Այն, ինչ արել է Արթուր Գրիգորիչը մեզ համար, մեր արածը դրա ընդամենը 0,001 տոկոսն է։ Գրիգորիչը հենց այս ֆորմատով էր պատկերացնում համերգը։ Երևի այսօր էլ կբարկանար, եթե իրեն ասեին «մաեստրո»։ Միշտ չէր սիրում դա, չէր սիրում, որ ծափ են տալիս, բայց հոգու խորքում անհնար է` չիմանար, որ արժանի է այս մեծարանքին։ Նա ուղղակի գոռոզ մարդ չէր։
© Sputnik / Aram NersesyanՌուսլան Էլյազյան
Руслан Элиазян перед концертом в СКК, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Ռուսլան Էլյազյան
Երգիչ Անդրե
1988 թվականին ես առաջին արցախցին էի, որին Գրիգորիչը հրավիրեց թատրոն։ Սովորեցրեց, թե ինչպես բեմում ճիշտ պահենք մեզ, սովորեցրեց խոսքի, հագնվելու կուլտուրան։ Ասում էր` երբ ձեզ էկրանից նայում են, պետք է թանկ պարֆյումի հոտ գա։ Շեշտում էր, որ հանդիսատեսը պարտավոր չէ իմանալ մեր խնդիրների, հիվանդությունների մասին։ Նա պետք է տոմս գնի ու գա, իսկ մենք արդարացնեք նրա սպասելիքները։ Շատ մեծ կյանքի դպրոց էր Երգի թատրոնը։ Այսօր երգելու եմ «Արցախը», ու էլի ականջներումս նրա ձայնն է հնչելու, ոչ թե իմը։
Այս երգն ինձ համար շատ թանկ է։ Մի անգամ Իրանում հյուրախաղերի էի, բեմում սխալ բան էի արել, Գրիգորիչը հերթական անգամ ջղայնացավ ու ասաց, որ ես ազատված եմ աշխատանքից, Երգի թատրոն այլևս չգնամ։ Ես մի անկյունում բառացի ողբում էի, որ իմ կյանքում ոչինչ չստացվեց, և այդ ժամանակ եկավ Գրիգորիչը, ձեռքը դրեց մեջքիս ու ասաց` պատրաստվի՛ր, հաջորդ երգը` «Արցախը», դուետով ենք երգելու։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի այդ պահին։
Նրա պակասն իսկապես զգացվում է։ Նա տարիներ շարունակ զատում էր հայկական երաժշտությունը թուրքական մելիզմներից։ Ասում էր` մի՛ թունավորեք եկող սերունդներին։
Բոլորս ամեն նոր երգից, տեսահոլովակից հետո զանգ էինք ստանում Գրիգորիչից ու սրտի դողով սպասում նրա կարծիքին։ Այդ «քննությունն» իհարկե քիչ արտիստներ էին լավ հանձնում։
© Sputnik / Aram NersesyanԵրգիչ Անդրե
Певец Андрэ во время концерта в СКК, посвященного памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Երգիչ Անդրե
Երգչուհի Ալլա Լևոնյան
Արթուր Գրիգորյանն այնքա՜ն մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա է ինձ Երգի թատրոն բերել։ Իմ մեջ ոչինչ չէր ուզում փոխել, ասում էր դու «самородок» ես, ոնց զգում ես, այդպես էլ արա։ Երբ իր հարցազրույցներում ասում էր, որ կան մի քանի արտիստներ, որոնք չփոխվեցին, պահեցին իրենց տեսակը, ու իմ անունն էլ էր տալիս, շատ էի շոյվում։ Մեծ պատասխանատվություն էր զգում նաև մեր անձնական կյանքի համար, պապայի պես։
Հիշում եմ` մի անգամ սենյակի դուռը փակեց վրաս, գնաց տուն։ Ասաց` դու շատ լավ ես գրում, սա` դու, սա` ռոյալը։ Ու այդ օրը ծնվեց իմ ամենասիրած երգերից մեկը` «Արտը», որը շատ քիչ եմ կատարել։ Հետո առավոտյան եկավ, ուրախացավ։
Մեր վերջին հանդիպումը եղավ նրա մահից մեկ օր առաջ, երբ Սյուզան Մարգարյանի հետ գնացել էինք հիվանդանոց։ Ծիծաղում էինք, կատակներ անում, որպեսզի չզգա, թե ինքը վատ է։ Շատ ուրախ էր այդ օրը։
Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ մեծ աշխատանք է տարել։ Վստահ եմ շատ-շատերն էլ կգային, ուղղակի երկրում չեն։
© Sputnik / Aram NersesyanԱլլա Լևոնյան
Алла Левонян перед концертом в СКК, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Ալլա Լևոնյան
Սոնա Ռուբենյան
Ամեն երգ երգելիս Արթուր Գրիգորիչի խորհուրդներն են ականջիս մեջ. հինգ տարեկանից լսել եմ դրանք։ Բոլոր երգիչներին էլ իր ճաշակը փոխանցել է, ու բոլորիս հիշողություններում նա կա։
© Sputnik / Aram NersesyanՍոնա Ռուբենյան
Сона Рубенян перед концертом в СКК, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Սոնա Ռուբենյան
Երգիչ Արամո
Արթուրի հետ մտերիմ էինք 1985 թվականից, ծանոթացանք Արցախում... Ես մինչ օրս չեմ հավատում, որ Արթուր Գրիգորիչը չկա։ Ամենացավալին այն է, որ համերգից հետո ինքը բեմ չի բարձրանալու։ Վստահ եմ` հիմա ինքն այստեղ է։ Ճիշտ է` նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց փայլուն ժառանգություն է թողել։
Ես շատ երջանիկ եմ, որ Արթուրի պես մարդու հետ ընկերություն եմ արել։ Օրեր են պետք նրա մասին հիշողություններս պատմելու համար։
© Sputnik / Aram NersesyanԱրամո
Арамо перед концертом в СКК, посвященном памяти народного артиста, певца и композитора Артура Григоряна (28 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Արամո
...Համերգի ամբողջ ընթացքում զգացվում էր Արթուր Գրիգորյանի շունչը։ Համերգներից առաջ նա սովորաբար նշաձող էր դնում, հետո գալիս, ասում, թե ինչպես անցավ։ Իր հեղինակավոր կարծիքը մաեստրոն այսօր ու հետո էլ է ասելու, բայց ներկաների մտքում։ Ավելի քան քսան րոպե հոտնկայս հանդիսատեսի չդադարող ծափերից կարելի է ենթադրել, որ Գրիգորիչն այս համերգից գոհ կմնար։
© Sputnik / Aram Nersesyan

Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ

Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ - Sputnik Արմենիա
1/3

Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ

© Sputnik / Aram Nersesyan

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան - Sputnik Արմենիա
2/3

Շուշան Պետրոսյան

© Sputnik / Aram Nersesyan

Մանե Գրիգորյան

Մանե Գրիգորյան - Sputnik Արմենիա
3/3

Մանե Գրիգորյան

1/3

Արթուր Գրիգորյանին նվիրված համերգ

2/3

Շուշան Պետրոսյան

3/3

Մանե Գրիգորյան

Երգի թատրոնը պետք է կոչվի Արթուր Գրիգորյանի անունով. հայտնի երգիչները քայլեր կձեռնարկեն - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Երգի պետական թատրոնը պետք է կոչվի Արթուր Գրիգորյանի անունով. երգիչները քայլեր կձեռնարկեն
Լրահոս
0