00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կարմիր գծեր գծվեցին, որոնք Թուրքիան չպետք է հատի. միջազգայնագետը` Թեհրանի հանդիպման մասին

Բալասանյան. Արևմուտքը ձգտելու է քանդել թեհրանյան եռյակի պայմանավորվածությունները
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։
Արևմուտքը ձգտելու է խժդժություններ հրահրելու միջոցով Մերձավոր Արևելքում քանդել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին թեհրանյան եռյակի երկրների միջև, քանի որ Իրանի մայրաքաղաքում կայացած հանդիպումն ըստ էության ամրագրեց «3+3» ձևաչափը։ Խոսելով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա կարծիքով` հիշյալ եռյակը նախկինում երբեք չի եկել նման համաձայնության և մեր տարածաշրջանային խնդիրների շուրջ այսքան արագ լեզու չեն գտել։ Մինչդեռ Արևմուտքը փորձելու է խառնել ամեն ինչ` առաջնորդվելով «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով։
Բալասանյանի գնահատմամբ` բովանդակ Արևմուտքը հասկանում է, որ ինքն այլևս համաշխարհային խաղացող չէ, չունի նախկին ազդեցությունը, որ իր գնացքն արդեն գնացել է, ուստի պետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

«Թեհրանում կայացած եռակողմ հանդիպումից հետո հնարավորություն առաջացավ մեր տարածաշրջանում տևական ժամանակով խաղաղություն հաստատել, և տարածաշրջանային գերտերությունների ղեկավարները եկան համաձայնության, որ Սիրայում պետք է լինի հանգիստ իրավիճակ, ԱՄՆ-ն պետք է դուրս բերի այնտեղից իր զինուժը, Բաշար Ասադը պետք է մնա որպես օրինական ընտրված նախագահ, Հարավային Կովկասում Արցախի հետ կապված պետք է լինեն սահմաններ, ուստի գծվեցին կարմիր գծեր, որոնք Թուրքիան չպետք է հատի։ Իրանն ընդունեց ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, իսկ հոգևոր առաջնորդը հայ-իրանական հազարամյա սահմանի անխախտելիությունը համարեց գերակայություն»,- նշեց միջազգայնագետը։

Բալասանյանի դիտարկմամբ` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ հետևեն մեծ խաղացողների պայմանավորվածություններին, հետևաբար, «3+3»-ը լինելու է մի ակումբ, որի ներսում պետք է լուծվեն մեր տարածաշրջանի խնդիրները։ Հենց դրա համար էլ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն կարողանում իրենց տեղը գտնել, չեն պատկերացնում, թե հետայսու ինչպես են միջամտելու երկրների ներքին գործերին, եթե որոշվեց, որ տարածաշրջանը փակվում է։
Հիշեցնենք` հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ բանակցությունները։ Գագաթնաժողովի կարևոր արդյունքը դարձել են Սիրիայում և Կովկասում որոշ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Թեհրանից հնչող հայտարարությունը քայլ էր, որին Երևանը պիտի պատասխանի. իրանագետ
Լրահոս
0