00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման գաղափար կա. Գրիգորյանը` առանց ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարը նշել է, որ պետք է ակտիվորեն քննարկեն ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի առանց ԼՂ հարցի վերջնական լուծման: Գրիգորյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում է նման կարծիք հայտնել։
Մասնավորապես, հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման, Գրիգորյանը պատասխանել է, որ նման գաղափար նույնպես կա: «Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսել»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է արցախցիների անվտանգության երաշխիքներին, ապա Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է այդ երաշխիքը: Սակայն, ըստ նրա, ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է:
«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ»,–ասել է ԱԽ քարտուղարը։
Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել` Արմեն Գրիգորյանն ասել է, որ կարծում է` իրենք ընթանում են այդ ճանապարհով:
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը` Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ քանիցս ասել են` Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռևս 1991 թվականին ստորագրված և հետագայում վավերացրած ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագրով: Ուստի, հայկական կողմի համար, ըստ Գրիգորյանի, անընդունելի ոչինչ չկա, և Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում։ Նա վստահեցրել է, որ հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով. հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր և՛ հունիսին, և՛ հուլիսին: Իսկ, ահա, կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ-ն, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, Գրիգորյանի գնահատմամբ, որոշակի առաջընթաց կա և տրամադրված են շարունակել նույն ոգով:
ԵԱՀԿ ԽՎ-ում Արցախի կոնֆլիկտն անտեսո՞ւմ են․ փորձագետը՝ Աղաջանյանի հայտարարության մասին
Լրահոս
0