00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նոր ուղղություններ. ո՞ր երկրներ են նախընտրում մեկնել հայերն այս ամռանը

Հայերը նախընտրում են մեկնել այն երկրներ, դեպի ուր թռիչքը կարճ է ու կանգառ չունի․ փորձագետ
Բաժանորդագրվել
Զբոսաշրջության փորձագետ, «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է պահանջարկ վայելող ուղղությունների մասին։
Հայաստանի բնակչությունը նախընտրում է ճամփորդել այն ուղղություններով, դեպի ուր թռիչքի տևողությունը քիչ է (2-3 ժամ) կամ թռիչքը կանգառներ չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
«Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, ավելի պահանջված ուղղություն է ավանդական դարձած Եգիպտոսը։ Պետք է նաև նշել Հունաստանը, Կիպրոսը, Թունիսը, ԱՄԷ-ն և այլն։ Մեծ պահանջարկ է վայելել նաև Չեռնոգորիան, որտեղից հետադարձի չարտերային թռիչքների համար գրեթե տեղեր չկան»,- նշեց Գևորգյանը։
Չեռնոգորիայի պահանջված ուղղություն լինելը, ըստ Գևորգյանի, այս տարի պայմանավորված է նաև ռուս զբոսաշրջիկներով, որոնք չեն կարող ՌԴ-ից ուղիղ մեկնել այդ երկիր, այդ պատճառով մեկնում են Հայաստանից։ Սա առաջին տարին չէ, որ Հայաստանից դեպի Չեռնոգորիա ուղիղ թռիչքներ կան, պարզապես զբոսաշրջիկների նախասիրություններն են փոխվել։
«Մարդիկ ուզում են ամեն տարի նոր ուղղություն փորձել, շատերն արդեն եղել են ամենապահանջված վայրերում, ինչպիսիք են Հունաստանը կամ Եգիպտոսը։ Դրա համար որոշում են նոր ուղղություն փորձել, և այս տարի դա Չեռնոգորիան է»,- ասաց Գևորգյանը։
Զբոսաշրջության փորձագետը հուսով է, որ եկող տարիներին նոր ուղղություններ ևս կառաջանան, և այս կապակցությամբ իրենք զբոսաշրջիկների հետ հարցումներ են անում, որպեսզի պարզեն, թե որոնք կարող են լինել պահանջված ուղղություններ։ Նրա խոսքով՝ նոր ուղղությունների ի հայտ գալը շատ դեպքերում կախված է պահանջարկից։
Սպասվող պահանջված ուղղությունները, Գևորգյանի կարծիքով, կարող են լինել հիմնականում եվրոպական երկրները, օրինակ՝ Իտալիան։ Նրա տվյալներով՝ սեպտեմբերից կարող է սկսվեն ուղիղ չվերթեր դեպի Հռոմ, ինչը ևս կնպաստի դեպի Իտալիա տուրիստական հոսքի ավելացմանը։
Այս տարի Հայաստանից զբոսաշրջային ճամփորդությունների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե հավասար է եղել «կորոնավիրուսային» 2020 թվականին, քանի որ առաջին տարին է, որ սահմանափակումները գրեթե հանվել են, մարդկանց ֆինանսական խնդիրները կարգավորվել են։
Համեմատելով ձմեռային և ամառային եղանակների համար ուղղությունները` Գևորգյանը նշեց, որ դրանք հիմնականում տարբեր են, միայն Եգիպտոսն ու ԱՄԷ-ն են, որ նաև ձմռան ուղղություններ են համարվում։
Նա նաև հավելեց, որ այն նույն ուղղություններից, ուր ավանդաբար այցելում են հայ զբոսաշրջիկները, նաև Հայաստան եկող օտարազգի զբոսաշրջիկներ կան։ Հայաստան հիմնականում գալիս են, իհարկե, ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, բայց կան նաև զբոսաշրջիկներ արաբական երկրներից։
Լրահոս
0