ՌԴ ԱԴԾ-ն հերթական ահաբեկչությունն է կանխել. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական հատուկ ծառայության աշխատակիցները թաքստոց են հայտնաբերել, որում ինքնաշեն ռումբի բաղադրիչներ են եղել։
Անվտանգության դաշնային ծառայությունը Լիպեցկում ահաբեկչություն է կանխել, որը ծրագրել էին «Աջ սեկտորի»*-ի ներկայացուցիչները։
Հաղորդագրության համաձայն` Լիպեցկի մարզի Գարիցի գյուղում ձերբակալվել են Ուկրաինայի երեք քաղաքացիներ, որոնք ընդգրկված են Ուկրաինայի անվտանգության ծառայության հովանու ներքո գործող «Աջ սեկտորի» կողմից ստեղծված դիվերսիոն-հետախուզական խմբի կազմում։
ԱԴԾ–ն Տուվայում դեռահասներին հավաքագրող ծայրահեղական շարժման 15 անդամ է հայտնաբերել
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք Ռուսաստան են մեկնել Լիպեցկի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք գործարկելու համար:
Չիտայում ահաբեկչություն ծրագրած իսլամիստի են ձերբակալել
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստման, ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու եւ պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման հոդվածներով:
* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն:
Լրահոս
0