00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի «տրոյական ձին» համաշխարհային օվկիանոսում է. «Լոշարիկի» գաղտնիքները

© AP Photo / Burak GezenՌուսական ռազմանավ
Ռուսական ռազմանավ - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2022
Ռուսական ռազմանավ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը դինամիկ կերպով մեծացնում է ներկայությունը համաշխարհային օվկիանոսում, ամեն տարի համալրվում է «Յասեն-Մ» նախագծի ատոմային սուզանավերով ու «Բորեյ-Ա» նախագծի ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավերով:
Ռուսական միջուկային եռյակի ծովային բաղադրիչի հզորությունը ստիպում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին լիարժեք հաշվի առնել ՌԴ շահերն ու դիրքորոշումները միջազգային ասպարեզում։ Ընդ որում` Արևմուտքին անհանգստացնում են Ռուսաստանի ՌԾՆ անհայտ գործիքները, օրինակ՝ ԱՍ-31 «Լոշարիկ» խորը ջրային ատոմակայանը։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մարտական կազմում հուլիսի 8-ին ներառվել է «Բելգորոդ» բազմաթիրախ հետազոտական սուզանավը՝ «Պոսեյդոն» անօդաչու միջուկային սարքերով, որը հարվածային հզորությամբ աշխարհի անվերապահ չեմպիոն է։ Սակայն դրանք չեն կարող ստվերել ԱՍ-31 «Լոշարիկ» ատոմակայանի տեխնոլոգիական կատարելությունը․ դրա հաստիքային կրողն է նաև «Բելգորոդը»:
Ռուսաստանը մինչև 2027 թվականը ևս երեք սուզանավ-կրիչ կկառուցի, իսկ չորրորդը՝ հետո։
Համապատասխանաբար, ռազմածովային նավատորմն առաջիկա հնգամյակում կստանա յոթ անհավանական «Լոշարիկ»: Եվ պարզ չէ, թե ինչն է ավելի հզոր՝ «Պոսեյդոն» հզոր 100-մեգատոննայանոց տորպեդը, թե խորհրդավոր ԱՍ-31-երը, որոնք կարող են գործել մինչև 6000 մետր խորությամբ (մոլորակի վրա մնացած բոլոր սուզանավերի սուզման սահմանը 1000 մետր է):
ԱՍ-31 ատոմակայանը համարվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ամենակատարյալ, անձայն ու անխոցելի սուզանավը: Արևմտյան մասնագետներն անվանում են այն հետախուզական, բայց դա պարզունակ մոտեցում է։ «Լոշարիկի» հետազոտական և մարտական ներուժը բազմազան է։

«Մուլտֆիլմային» կոնստրուկցիա

«Լոշարիկ» զենքն ամբողջությամբ պատված է գաղտնիքներով ու տեխնոլոգիաների գագաթնակետն է։ Առաջին անգամ ԱՍ-31-ի տիտանային կորպուսը ջրի վրա են իջեցրել 2003 թվականին։
Նախագիծը հիշեցնում է խորհրդային «Լոշարիկ» մուլտֆիլմի խաղալիք ձիուն, որը գնդիկներից էր պատրաստած։ Թեթև կորպուսը թաքցնում է գնդիկները, ինչը ԱՍ- 31–ին բազմաթիվ այլ սուզանավերի նման է դարձնում։
Տեխնիկական բնութագրերը եզակի են: Տիտանի ամուր կորպուսը դիմանում է 1 քառ. սմ-ի վրա ավելի քան 1000 կգ ճնշմանը և թույլ է տալիս սուզվել համաշխարհային օվկիանոսի ամենախորը ջրերում։ Ըստ բաց ռուսական և արտասահմանյան աղբյուրների` «Լոշարիկը» ստեղծվել է ավելի քան 6 կմ խորության վրա ավտոնոմ աշխատանքի համար: Միջուկային ռեակտորը գնդիկներից մեկն է, այն թույլ է տալիս ջրի տակ զարգացնել մոտ 60 կմ/ժամ արագություն։ Երկարությունը 60 մ է, լայնությունը՝ 7 մ: Անձնակազմը՝ 25-35 սպա։ Երկու ամիս կարող է ջրի տակ մնալ, աշխատելու և հանգստանալու համար հատուկ հատվածներ կան։
Արևմուտքում վախենում են, որ «Լոշարիկը» կարող է միանալ ստորջրյա հեռահաղորդակցման մալուխներին, որոնք օգտագործվում են տեղեկատվության հսկայական ծավալների փոխանցման համար:
Դրանցից մեկի կամ մի քանիսի վնասումը կխախտի ինտերնետի աշխատանքը, բանկային գործարքները կխափանվեն, դա հեռահաղորդակցության քաոսի կհանգեցնի։ Իրականում ավելի կարևոր խնդիրներ կան։

Աշխարհագրությունը և ռազմավարությունը

Բաց աղբյուրներում «Լոշարիկի» հետազոտական ու մարտական նշանակության մասին տեղեկատվությունը քիչ է: Կարելի է միայն կռահել, ենթադրություններ անել։ Այսպես, մի քանի տարի առաջ արհեստական բանականություն ունեցող «Վիտյազ» ինքնավար, առանց անձնակազմի ստորջրյա սարքն անցել է Կամչատկայից մինչև Մարիանյան իջվածք, ճանապարհին զբաղվել է օվկիանոսի հատակի ռելիեֆի քարտեզագրմամբ ու լուսա-տեսանկարահանմամբ: Ու նույնիսկ մոտ 10 կմ խորության վրա չի կորցրել անլար ռադիոկապը բազայի (ջրի վրա գտնվող նավի) հետ։
Օվկիանոսի իջվածքները ռազմական առումով դեպի հակառակորդ տանող անվտանգ ճանապարհ են ապահովում: Օրինակ՝ Մարիանյան իջվածքը տանում է դեպի Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի ու ռազմածովային ուժերի ռազմակայան։ Հավանաբար, «Լոշարիկի» կամ «Պոսեյդոնի» համար նախատեսված քարտեզն արդեն պատրաստ է։
2012 թվականի սեպտեմբերին «Լոշարիկը» Հյուսիսային բևեռում ավելի քան երկու կիլոմետր խորությունից հանել է հողի փորձանմուշներ, որոնք հետագայում Մոսկվան օգտագործել է որպես ապացույց, որ Լոմոնոսովի և Մենդելեևի լեռնաշղթաները պատկանում են ռուսական մայրցամաքային ծանծաղուտին։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար արհեստական բանականությամբ ու ռոբոտացված համակարգերի զարգացումը շարունակվում է:
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Իրանական «Shahed» ԱԹՍ-ները կարող են հանդիպել ամերիկյան HIMARS-ներին մարտի դաշտում
Լրահոս
0