https://armeniasputnik.am/20220729/shurnukhum-4-yntaniq-nvor-bnakaran-kunena-karucvel-e-naev-khaghahraparak-ev-mankapartez-45938213.html
Շուռնուխում 4 ընտանիք նոր բնակարան կունենա. կառուցվել է նաև խաղահրապարակ և մանկապարտեզ
Շուռնուխում 4 ընտանիք նոր բնակարան կունենա. կառուցվել է նաև խաղահրապարակ և մանկապարտեզ
Համայնքապետարանից հայտնում են, որ բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է` ձեռք են բերվել լուսատուներ։ 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T10:53+0400
2022-07-29T10:53+0400
2022-07-29T11:38+0400
շուռնուխ
բնակարան
տուն
գորիս
սյունիք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1d/45937352_0:112:1080:720_1920x0_80_0_0_4309dfa9adfc84222a2b0bf9a3699c5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։Նշվում է, որ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի:Համայնքապետարանից նաև հայտնում են, որ բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին:Հիշեցնենք` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում: Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին:ՀՀ իշխանությունները տեղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ էին նախաձեռնել: Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, ում տունը մնացել է Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։Ինչո՞ւ է Գորիս–Կապան ճանապարհի մի հատվածը կոչում Էյվազլի– Չայզանի. Փաշինյանի պատասխանըՍակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո Շուռնուխի տների շինարարությունը կանգ էր առել։Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել էր, ինչի հետևանքով էլ շինարարները հրաժարվել էին մեկնել Շուռնուխ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկար։Սյունիքի գյուղերում աննախադեպ ծավալով ճանապարհաշինարարական աշխատանքներ են. Փաշինյան
շուռնուխ
գորիս
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/1d/45937352_120:0:1080:720_1920x0_80_0_0_945cf002a957847d90d968c20007fb4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
շուռնուխ, բնակարան, տուն, գորիս, սյունիք
շուռնուխ, բնակարան, տուն, գորիս, սյունիք
Շուռնուխում 4 ընտանիք նոր բնակարան կունենա. կառուցվել է նաև խաղահրապարակ և մանկապարտեզ
10:53 29.07.2022 (Թարմացված է: 11:38 29.07.2022) Համայնքապետարանից հայտնում են, որ բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է` ձեռք են բերվել լուսատուներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գորիս խոշորացված համայնքի միջոցներով Շուռնուխում վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Այս մասին տեղեկանում ենք
Գորիսի համայնքապետարանից։
Նշվում է, որ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում՝ սահմանամերձ բնակավայրի 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի:
«Համայնքի միջոցներով գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ սահմանամերձ բնակավայրում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Փոքրիկների համար խաղահրապարակ է կառուցվում, ավարտվել են նաև մանկական զարգացման կենտրոնի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են կենտրոնի կահավորման աշխատանքները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Համայնքապետարանից նաև հայտնում են, որ բնակավայրի գիշերային լուսավորության խնդիրը ևս լուծվել է. ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ձեռք են բերվել լուսատուներ, բնակավայրի լուսավորության ցանցն արդիականցվել է:
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Շուռնուխ կատարած հերթական այցի ընթացքում հետևել է բնակավայրում իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքին:
https://ru.armeniasputnik.am/20220729/tema-sotrudnichestva-s-rf-po-bespilotnikam-poka-ne-nakhoditsya-v-povestke--vlasti-turtsii-45937811.html
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում: Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն հանձնվեց ադրբեջանցիներին:
ՀՀ իշխանությունները տեղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ էին նախաձեռնել: Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, ում տունը մնացել է Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Սակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո Շուռնուխի տների շինարարությունը կանգ էր առել։
Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել էր, ինչի հետևանքով էլ շինարարները հրաժարվել էին մեկնել Շուռնուխ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկար։